16/01/2020 12:29
Որևէ օտար հեռարձակող հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի. ՀՌՀ նախագահ
Ռադիոհաճախությունների դաշտը պետք է ազատականացվի և բոլոր ազատ հաճախականությունները, հատկապես մարզերում, պետք է տրվեն հեռարձակողներին, «Աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հայաստանյան կաբելային ցանցերում այսօր հեռարձակվում է մոտ 400 հեռուստաալիք, որոնցից հայրենական՝ 58-ը, օտարերկրյա՝ 339-ը։
«Արդյոք սա պահպանում է մեր տեղեկատվական և լեզվական անվտանգությունը։ Քո ցանցում 85 տոկոսը չեն կարող լինել օտարալեզու հաղորդումներ։ Որևէ օտար հեռարձակող հանրային մուլտիպլեքսում չպետք է լինի», - ասաց Տիգրան Հակոբյանը։