16/01/2020 11:57
Գործող օրենքը պետք է մի կողմ դնել և ստեղծել մի նոր օրենք. ՀՌՀ նախագահ
Մենք այսօր ունենք մի օրենք, որը չի կարգավորում կամ թույլ է կարգավորում մեդիաոլորտում իրավահարաբերությունները, չի սահմանում ազգային տեսալսողական դաշտի սահմանումը, չի նպաստում հեռուստաընկերությունների զարգացմանը, «Աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Գործող օրենքը պետք է մի կողմ դնել և ստեղծել մի նոր օրենք։ Տեխնիկական վերահսկողությունից պետք է անցում կատարել բովանդակային վերահսկողության։ Մենք այսօր ունենք երկու սեգմենտ, որոնք պետք է կարգավորվեն։ Առաջինը հեռուստաընկերությունների տեխնիկական լիցենզավորումն է, որը պետք է վերացվի։ Խիստ լիցենզավորման տակ պետք է լինեն միայն այն ուղիները, որոնցով այդ տեսաձայնային ծառայությունները մատուցվում են», - ասաց բանախոսը։
Տիգրան Հակոբյանի խոսքով՝ վերահսկողությունը նպատակ ունի ապահովելու բազմաբովանդակ ծրագրեր, օբյեկտիվ տեղեկատվություն, ինչն այսօր, նրա խոսքով, չի ապահովվում։