16/01/2020 11:44
Արշակունյաց պողոտայի՝ Գարեգին Նժդեհից մինչև Քրիստափոր հատվածում առավելագույն արագությունը 60 կմ/ժ է
Արշակունյաց պողոտայի՝ Գարեգին Նժդեհից մինչև Քրիստափոր հատվածում երկկողմանի հեռացվել են «առավելագույն թույլատրելի 70կմ/ժ» նշանները: Քանի որ այդ հատվածը բնակավայրում է, այդտեղ առավելագույն արագությունը 60կմ/ժ է:
Այդ հատվածում տեղադրված արագաչության չափիչ սարքերն աշխատում են առավելագույնը 60կմ/ժ ռեժիմով: Այդ մասին տեղեկացնում է «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը: