16/01/2020 15:57
«Տարանջատում է մտցնում հայաստանյան մամուլի ոլորտում». Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը ԵՊՀ
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը ԵՊՀ։
«Գեղամ Գևորգյանը փաստացի տարանջատում է մտցնում հայաստանյան մամուլի ոլորտում և հավասար պայմաններում տեղեկատվություն ստանալու և փոխանցելու հնարավորությունից զրկում ԵՊՀ աշխատակազմին, ուսանողներին և «Հրապարակ» օրաթերթին։
Սա խոսքի և ինֆորմացիաի տարածման դեմ ուղղված քայլ է, որի հիմքով պետք է պարզաբանում տրվի և վերականգնվի «Հրապարակ» օրաթերթի մատակարարումը բուհ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կոչ ենք անում հետևողական լինել և իր ենթակայության տակ գտնվող կրթական հաստատության ղեկավարին զգուշացնել զերծ մնալ երկակի ստանդարտների կիրառումից», - ասված է «Մեդիա Պաշտպանի» տարածած հայտարարությունում։