Վիկիլիքսում տեղ գտած ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետները Մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին

17/01/2020 11:38

Վիկիլիքսում տեղ գտած ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետները Մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին


«Իմ Ձայնը» նախագիծը հանրության ուշադրությանն է ներկայացնում 2008 թվականի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների մասին ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետներ և գնահատականներ, որոնք տեղ են գտել Վիկիլիքսի կողմից գաղտազերծված փաստաթղթերում։

12 տարվա վաղեմության նյութերը ուշագրավ են նաև այսօր։ Ավելին, դրանք շատ կարևոր են հատկապես այսօր, երբ է փորձվում է արվում իրականությունը ներկայացնել բացառապես ՀՔԾ-ի և որոշ դերակատարների տեսանկյունից։

Մաս 1

2008թ-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունները եղել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում։ Ամերիկացի դիվանագետները անտարբեր չեն եղել այդ իրադարձությունների հանդեպ՝ փորձելով հնարավորինս ճշգրիտ հասկանալ իրականությունը, երբեմն էլ՝  միջնորդական դերակատարություն ստանձնել։ Այդ  հանգամանքների վրա լույս է սփռում տվյալ ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական գրագրությունը, որը համացանցում տարածվել է շնորհիվ Վիկիլիքսի հրապարակած գաղտնի փաստաթղթերի։ 2007թ․ նոյեմբերից 2008թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ կազմված և Վիկիլիքսում հրապարակված նյութերից առանձնացրել ենք առավել հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթերը։ Դրանց ճնշող մեծամասնությունը կազմված են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը, Անվտանգության խորհրդին, ՆԱՏՕ-ին։

Վիկիլիքսի հրապարակումները ՀՀ-ում նախընտրական գործընթացների, նախագահական ընտրությունների, հետընտրական զարգացումների մասին

Վիկիլիքսի հրապարակումներից պարզ է դառնում, որ դեռևս 2007թ-ից ԱՄՆ դեսպանատունը ակտիվորեն տեղեկություններ է հավաքագրել սպասվող նախագահական ընտրությունների մասին, կապ պահպանել հիմնական թեկնածուների հետ։

27.11.2007թ. «ԼՏՊ-ի սցենարը. երկար հարված, որը, միևնույն է, հարված է» վերտառությամբ նամակում Փեննինգթոնը ներկայացնում է Լ. Տեր-Պետրոսյանի հնարավորությունները սպասվող ընտրություններում։ Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ունի, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով։ Ներկայացնելով թեկնածուներից Արթուր Բաղդասարյանին՝ Փեննինգթոնը նշում է, որ վերջինս կծախի իր աջակցությունը նրան, ում հաղթելու հավանականությունը ավելի մեծ կլինի։ Նա նաև նշում է, որ Խաչատուր Սուքիասյանը մեծ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Տեր-Պետրոսյանին։ Փեննինգթոնը հավանական է համարում, որ երբ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ և օլիգարխներ անցնեն ԼՏՊ-ի կողմը, դա կարող է շղթայական հետևանք ունենալ, սակայն, միևնույնն է, ավելի հավանական է համարում, որ Ս.Սարգսյանը կդառնա նախագահ։ [1]

28-12-2007 – ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակ է ուղղում ԱՄՆ պետդեպարտամենտին և մի շարք այլ կազմակերպությունների, որտեղներկայացվում են նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հետ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հանդիպման մանրամասները։ Հանդիպման ընթացքում Բաղդասարյանը բողոքել է USAID-ի ֆինանսավորմամբ IRI-ին կազմակերպած սոցհարցումներից՝ դրանք համարելով անարդար և նշելով, որ այն միայն նպաստում է վարչապետի կողմից իրականացվող քարոզչությանը։ ԱՄՆ ներկայացուցիչը ուշագրավ է համարում, որ չնայած նախորդ 6 հարցումները ցույց են տվել, որ վարչապետը 1-ինն է, իսկ Բաղդասարյանը՝ 2-րդը, վերջինս, այնուամենայնիվ, դժգոհ է դրանցից։ Բաղդասարյանը նաև դժգոհել է Հայաստանում Գելափի գործընկերոջ՝ Հայաստանի Սոցիոլոգիական Ասոցիացիայի աշխատանքից՝ այն համարելով իշխանամետ կառույց։

Փեննինգթոնն այս զրույցի վերաբերյալ իր մեկնաբանությունում նշում է, որ Բաղդասարյանի բողոքը IRI-ի կազմակերպած հարցումների վերաբերյալ իրենք լուրջ չեն համարում՝ հատկապես հաշվի առնելով, որ Բաղդասարյանը պնդում է, թե իբր իր «անկախ» հարցումները ցույց են տվել, որ ինքը 10%-ով առաջ է վարչապետից։  ԱՄՆ ներկայացուցիչը նշում է, որ ընդդիմության արձագանքը հարցումների վերաբերյալ իր համար զարմանալի է, քանի որ սովորաբար ընդդիմությունը գոհունակությամբ է ընդունում միջազգային հանրության աջակցությունը ընտրական գործընթացներին։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը դրական է ներկայացնում հարցումները: [2]

Հետաքրքրական է, որ դեռևս 27.08.2007թ. ՀՀ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Պերինան էր ներկայացնում IRI-ի հարցումները, ըստ որի Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ․-ի հուլիսի դրությամբ 20% է, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 76%-ը։ 2007թ.-ի մարտին այդ ցուցանիշները համապատասխանաբար 13 և 81 տոկոս էին կազմում, իսկ 2006թ.-ի նոյեմբերին՝ համապատասխանաբար 14 և 82 տոկոս։

Նամակագրության այս հատվածից պարզ է դառնում, որ ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա, համաձայն, որի առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։ Հետագա դիվանագիտական նամակագրության մեջ այս թեզը է՛լ ավելի է շեշտվում։

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն իր եզրակացության մեջ նշում է, որ իր հնարավորությունների մասին Տեր-Պետրոսյանի կարծիքն ինքը համարում է չափազանց լավատեսական։ ԱՄՆ ներկայացուցիչը վստահում էր IRI-ի հարցումներին, և Ս. Սարգսյանի՝ բարձր վարկանիշ ունենալը նրա մոտ կասկածներ չէր հարուցում։ Պերինան նշում է, որ Սարգսյանի համար ավելի իրական մրցակից կարող է լինել Ռաֆֆի Հովհաննիսյանը, որը, սակայն, կարող է տեխնիկական պատճառներով չմասնակցել ընտրություններին: [3]

12.10.2007թ.  «Լ. Տեր-Պետրոսյանն առաջարկներ է ներկայացնում ԼՂ հարցի վերաբերյալ» վերտառությամբ նամակում Պերինան նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը ԱՄՆ գործերի Ժամանակավոր հավատարմատարին հրավիրել է իր մոտ և տեսակետեր ներկայացրել ԼՂ հարցի վերաբերյալ՝ խնդրելով դրանք փոխանցել հատուկ դեսպան Մեթյու Բրայզային։ Տեր-Պետրոսյանի հիմնական գաղափարն այն էր, որ հարկավոր է ունենալ մեկ պաշտոնական փաստաթուղթ, որը կամփոփեր, թե ԼՂ բանակցային գործընթացում ի՛նչ արդյունքներ են գրանցվել Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում։ Նա առաջարկում էր, որպեսզի Մինսկի Խմբի համանախագահները ներկայացնեին հակամարտության կարգավորման պլան, որտեղ կամփոփվեին մինչ այժմ համաձայնեցված բոլոր հանգամանքները։ Անկախ նրանից՝ կողմերը դրան կհամաձայնեն, թե ոչ (իսկ իր կարծիքով այս փուլում չեն համաձայնի), այդպիսի փաստաթղթի առկայությունը կնշանակեր Քոչարյանի ընթացքում բանակցային գործընթացի ամփոփ արդյունքի հրապարակում։ Տեր-Պետրոսյանի պնդմամբ՝ սա մյուս նախագահներին հնարավորություն կտար բանակցությունները շարունակել այդ կետից և չսկսել ամեն ինչ զրոյից։ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրել է, որ առաջարկը չներկայացվի որպես իրենը, այդ հանգամանքը գաղտնի պահվի և ներկայացվի ամերիկյան համանախագահի անունից։ Տեր-Պետրոսյանը նաև խնդրել է հանդիպում կազմակերպել Բրայզայի հետ։

Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի առաջարկությունը՝ Պերինան նշում է,որ դա ունի որոշ քաղաքական մոտիվացիա։ Նախ, ըստ նրա, սպասվող քարոզարշավի ժամանակ մի փուլում Լ. Տեր-Պետրոսյանը ցանկանում է հայտնել, որ քննարկել է ԼՂ հարցը ԱՄՆ-ի հետ՝ ցույց տալու համար, որ ինքը լուրջ այլընտրանք է Ս. Սարգսյանի համեմատ։ Երկրորդ, եթե նա կարողանա նախագահ դառնալ, ինչն ինքը՝ Տեր-Պետրոսյանը, շատ հավանական է համարում, այդ փաստաթուղթը կարևոր կլինի, որպեսզի ցույց տա, թե իբր Քոչարյանը նույնպես բանակցել է պարտվողական փաստաթղթի շուրջ, ինչի համար իրեն 98թ․-ին հեռացրին։ Սա նրան հնարավորություն կտա նաև որպես նախագահ զիջումների գնալ Ադրբեջանի հետ բանակցություններում։ [4]

Վիկիլիքսի գաղտազերծած փաստաթղթերից այս մեկը, թերևս, տարբերվում է իր բացառիկ նրբերանգներով. նախ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ երկրի անվտանգության գնով պատրաստ է եղել Քոչարյանի դեմ աշխատելու։ Ըստ էության, ամերիկյան կողմից խնդրելով բացահայտել բանակցությունների չընդունված դետալները, նա հասկանում էր, որ դրանով հսկայական առավելություն է տալիս Ադրբեջանին՝ հետագա բանակցությունների ժամանակ։ Ի վերջո, բանակցությունների ժամանակ կողմերը կարող ենառաջ քաշել ցանկացած գաղափար, այդ թվում՝ ի սկզբանե հասկանալով, որ դա չի ընդունվի, այնպիսի գաղափարներ, որոնք ժամանակավոր առավելություն կամ դադար կարող էին տալ, այնպիսի առաջարկներ, որոնքկունենային շեղող մանևրի հնարավորություն։

Մյուս կարևորագույն դրվագը՝ Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հանդիպման ժամանակ, և բնականաբար՝ ձգտելով դա բարդել Ռ. Քոչարյանի վրա։

Մաս 2 . Մանիպուլիացիա

12.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի՝ ԱՄՆ պետդեպարտամենտին, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված նամակում անդրադարձ է կատարվում փետրվարի 9-ին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած ցույցին, նշելով, որ դրան մասնակցել է շուրջ 40000 մարդ։ ԱՄՆ ներկայացուցիչը հայտնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին իրենց աջակցությունն են հայտնել ԵԿՄ մի քանի ազդեցիկ և հարուստ ներկայացուցիչներ՝ Հակոբ Հակոբյան, Սասուն Միքայելյան, Սուրեն Բարսեղյան։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից Փեննինգթոնն առանձնացնում է այն դրվագը, որտեղ վերջինս Քոչարյանին մեղադրում է Մեղրին Շուշիի և Լաչինի հետ փոխանակելու պատրաստակամության մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այս հատվածի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր՝ հավաքված հանրությանը ցույց տալ ղարաբաղցիների և հայաստանցիների միջև առկա տարաձայնությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր ցույց տալ, որ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը պատրաստ են Հայաստանի տարածքի հաշվին պահպանել տարածքներ իրենց ծննդավայր Արցախում։ Ըստ Փեննինգթոնի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նպատակ ուներ՝ նորից հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը գցել Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի վրա: [5]

ԱՄՆ ներկայացուցիչը նույնպես մտածում է, որ Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր։ Ուշագրավ է, որ, ինչպես նշվեց Վիկիլիքսի նախորդ նամակում, Տեր-Պետրոսյանը Բրայզային առաջարկել էր Համանախագահների կողմից հրապարակել ԼՂ բանակցությունների մասին «Քոչարյանի ժամանակաշրջանի փաստաթուղթ», որն, ըստ ԱՄՆ դեսպանատան աշխատակցի, նա հետագայում պատրաստվում էր շահարկման առարկա դարձնել։

Գաղտազերծված նամակագրության այս հատվածից պարզէ դառնում, որ ամերիկյան դիվանագետներն ի սկզբանե արձանագրել էին Տեր-Պետորսյանի շարժման հիմնական թիրախները՝ մանիպուլացնել հասարակությունը և Հայաստանցի-ղարաբաղցի թշնամանք սերմանել։

Մաս 3. Նպատակը ցույցերն են

13.02.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը նամակում նշում է, որ թե՛ Լ. Տեր-Պետրոսյանը, թե՛ Ս. Սարգսյանը պատրաստ են մինչև վերջ գնալ այս ընտրությունների դրական արդյունքների համար։ Ոչ ոք պատրաստ չի ընդունել պարտությունը քվեարկության արդյունքում՝ անկախ նրանից, այն կլինի արդար, թե ոչ, երկու կողմերն էլ պատրաստվում են հետընտրական պայքարին։ ԱՄՆ ներկայացուցիչը կանխատեսում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը չի կարող փողոց դուրս բերել անհրաժեշտ քանակությամբ վճռական տրամադրված  մարդկային զանգված, որը նրան թույլ կտա սպառնալ իշխանության վերահսկողությանը։ Նա կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, նվազագույն բռնությամբ բողոքի ակցիաներն արագ ցրվելու են իշխանությունների կողմից, սակայն միանշանակ չի բացառում լուրջ բախումների հավանականությունը։

Փեննինգթոնը նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են։ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Ըստ Փեննինգթոնի՝ Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները հույս ունեն հավաքել ցուցարարների կրիտիկական մասսա և վարդերի կամ նարնջագույն հեղափոխությունների նման ապստամբություն բարձրացնել։ Նա նաև նշում է, որ իշխանությունները նույնպես վճռական են տրամադրված և չեն պատրաստվում հանձնել իշխանությունը։ Փեննինգթոնը նշում է, որ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակներից տեղեկություն են ստացել, որ Ս. Սարգսյանի հաղթանակի պարագայում հենց ընտրությունների օրվա գիշերը ցույցեր կկազմակերպվեն։ Փեննինգթոնը նաև անհավանական է համարում, որ ընտրությունների միջոցով Լ. Տեր-Պետրոսյանը կամ այլ թեկնածու այնքան ձայն կհավաքեն, որ հաղթեն, քանի որ ընտրողների կողմից թեկնածուներից ոչ ոք չունի միանշանակ բարձր աջակցություն։

Փեննինգթոնը նշում է, որ անորոշ տեղեկություն ունեն, ըստ որի ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանն աջակցում է Տեր-Պետրոսյանին և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին։ ԱՄՆ ներկայացուցիչը հիշեցնում է, որ 1999թ-ին ԵԿՄ-ն արդեն իսկ մեկ անգամ սպառնացել է Քոչարյանի իշխանությանը։ Վերջում ավելացնում է, որ փետրվարի 14-ին դեսպանությունը պատրաստվում է արտակարգ գործողությունների կոմիտեի հանդիպում կազմակերպել՝ քննարկելու համար իրադարձությունների զարգացման սցենարները և գնահատելու դեսպանատան կամ պետքարտուղարության գործողությունները: [6]

Ըստ Վիկիլիքսի այս հրապարակման՝ ԱՄՆ դեպանատան ներկայացուցիչը փաստում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են, որ նա պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Դեսպանատունն ուներ տվյալներ,  որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին Պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում։ Միամտություն կլիներ կարծել, որ Մանվել Գրիգորյանը աջակցությունը խաղաղ կամ ինտելեկտուալ բնույթ էր կրելու, և չէր ներքաշելու զինված ԵԿՄ մյուս անդամներին։

Մաս 4. Ընտրություններ. Ամերիկացիները հակված են հավատալու թեկնածուների արդյունքներին

19.02.2008թ. նամակում Փեննինգթոնը փորձում է կանխատեսել ընտրություններում հաղթելու՝ Ս. Սարգսյանի շանսերը։ Որպես վերջինիս առավելություններից մեկը՝ նա նշում է, որ հիմնական մրցակից Լ.  Տեր- Պետրոսյանն ասոցիացվում է մութ ու ցուրտ տարիների հետ, մինչդեռ վերջին 10 տարիների ընթացքում՝ նախագահ Քոչարյանի օրոք, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է։ Այնուհետև ներկայացնում է ընտրություններում Սարգսյանի այլ առավելություններն ու թուլությունները: [7]

20.02.2008թ. - ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին, Թուրքիա (հավանաբար՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատանը)և մի շարք այլ կազմակերպությունների – «ՍՍ-ը ճանաչվել է ընտրությունների հաղթող. ընդդիմության ցույցերի թիվը հասնում է 50 000-ի»։

Փեննինգթոնն իր նամակում նշում է, որ 20։00-ի դրությամբ Ազատության հրապարակում ցուցարարների թիվը հասել է 50 000-ի, և մինչ այդ պահը ցույցերը խաղաղ բնույթ են կրել։ Նշվում է նաև, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել է որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։ Միաժամանակ նա չի բացառում բախումների հնարավորությունը։ Կանխատեսում է, որ ցույցերը առաջիկա մի քանի օրերին առնվազն կշարունակվեն՝ հաշվի առնելով ցուցարարների վրդովմունքը և տեղեկությունները ընտրակեղծիքների մասին։ Ըստ նրա՝ առավոտյան Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունը ելույթի ժամանակ ավելի շատ հանգստացնող, քան գործողությունների մղող էր։ Սակայն նշում է նաև, որ վերջինիս մերձավոր շրջանակներից ոմանք կարող են ավելի կոնֆրոնտացիոն մոտեցում ցուցաբերել: [8]

21.02.2008թ. Փեննինգթոնը շտապ նամակ է ուղարկում պետդեպարտամենտ, որտեղ նշվում է, որ փետրվարի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Լ. Զուրաբյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպում է խնդրել։ Զուրաբյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին մի նամակ է փոխանցել՝ նշելով, որ այն անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանից է։ Նշվում է, որ Զուրաբյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԱՄՆ դեսպանատան հետ հիմնական կապ հաստատող անձն է։ Բացի նամակից՝ Զուրաբյանը նաև բարձրաձայնել է երկու դիտողություն. նա նշել է, որ տեղեկություններ ունեն, որ ժամը 15-ին նախատեսված ցույցերը իշխանությունները պատրաստվում են խոչընդոտել։ Նաև հայտնել է, որ իշխանությունները բաց են պահում երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, քանի որ Սարգսյանի արդյունքը կարող է նվազել 50%-ից և անցկացվել երկրորդ փուլ։ Զուրաբյանը հայտնել է, որ իրենք հավատում են, թե ընտրությունների արդյունքում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ եթե ոչ բացարձակ մեծամասնությամբ, ապա՝ Սարգսյանի հետ համեմատությամբ։ Զուրաբյանը նաև նշել է, որ իրենք կոնկրետ պլան չունեն դեսպանների առջև ցույցեր կազմակերպելու մասին, սակայն հնարավոր համարեց ցույցը Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ հաշվի առնելով այն, որ Սարկոզին շտապ շնորհավորել է ՍՍ-ին։ ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել՝ ցույցերի խաղաղ բնույթը պահել, ողջունելով այդ տեսանկյունից թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության՝ մինչ այդ պահի վարքագիծը։

Այնուհետև ներկայացվում է Լևոն Տեր-Պետրոսյանի նամակի ամբողջական տեքստը՝

«Մարդիկ բարկացած են, մեզ դրդում են վճռական գործողությունների։ Մենք ցանկանում ենք ցույցերը պահել օրինականության շրջանակներում, սակայն դա անելը դժվար է թվում, ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Միակ ելքը երկրորդ փուլն է»։ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանատանը կոչ է անում՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի երկրորդ փուլի գնան, չխանգարեն իրենց խաղաղ ցույցերին՝ նշելով, որ իշխանությունները չեն կարող մերժել դեսպանատան պահանջները։

Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի նամակը, Փեննինգթոնը նշում է, որ իրենք մտադիր չեն ներքաշվել ՀՀ ներքաղաքական խնդիրների մեջ, մինչդեռ Տեր-Պետրոսյանը հենց դա է ակնկալում։ Միաժամանակ նշում է, որ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս օբյեկտիվորեն գնահատեն ընտրությունները և իրենց պաշտոնական հայտարարությունները բխեցնեն հենց այդ օբյեկտիվ վերլուծությունից: [9]

27.02.2008թ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանատան մեկ այլ աշխատակից փետրվարի 26-ին հանդիպում են Ս. Սարգսյանի գլխավոր օգնականի և խորհրդականի հետ, որտեղ վերջիններս խնդրում են, որ ԱՄՆ-ն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Սարգսյանին՝ լեգիտիմության հետ կապված, ինչն, ըստ իրենց, թույլ կտա մյուս կողմերին ստիպել՝ պատշաճ վարքագիծ դրսևորել։ Դեսպանատան ներկայացուցիչները պատասխանել են, որ ժողովրդավարական գործընթացի մաքուր անցկացումը ՀՀ կառավարության գործն է, և ԱՄՆ-ն այդ հարցում չեն կարող կանաչ լույս վառել։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև ՍՍ-ը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո պարտվում է մարտը հասարակական կարծիքի համար։Նամակի վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ իրենք կարողացել են վարչապետի մերձավորներին վստահեցնել, որ ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում վերջինիս դեմ, պատրաստ է աշխատել Սարգսյանի հետ, և միայն փորձում են բարձրացնել ընտրությունների հետ կապված խնդիրները ու լուծումներ գտնել, որպեսզի Սարգսյանը դառնա ավելի լեգիտիմ նախագահ: [10]

Թեև ԱՄՆ ներկայացուցիչը իր նամակում ուղղակիորեն չի շեշտում Ս. Սարգսյանի հաղթանակի փաստը, սակայն արձանագրում է, որ վերջինս ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները։ Ինչպես նաև ճգնաժամի հանգուցալուծման դեպքում հայտնում է պատրաստակամություն՝ աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով։

28.02.2008թ Փեննինգթոնը ներկայացնում է փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները։ Հանդիպման ժամանակ Քոչարյանը հայտնել է, որ տեղյակ է Ս. Սարգսյանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին և զարմացած է ամերիկյան կողմի մտահոգությունների համար, ուզում է անմիջապես իրենցից լսել դրանք։ Ըստ Փեննինգթոնի՝ Քոչարյանը ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց զրույցը, չնայած որ ասել էր, թե հանդիպման նպատակը ամերիկյան կողմին լսելն է։ Քոչարյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել է, թե արդյո՞ք ԱՄՆ դեսպանությունը սուբյեկտիվ դիրքորոշում ունի և կարող է աջակցել քաղաքական պայքարի կողմերից մեկին։ Ըստ նրա, Քոչարյանը շեշտել է, որ իրենք տեղյակ են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն իրենց ներքին զրույցներում հաճախ նշում են, որ պետք է խորհրդակցեն ԱՄՆ դեսպանատան հետ։ Նա նշել է, որ գուցե դրանք ուղղակի վերջիններիս ներքին խոսակցություններն են և խնդրել է հստակեցնել՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանատունը համագործակցում և ուղղորդում է Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը։ ԱՄՆ ներկայացուցիչը հերքել է այդպիսի համագործակցությունը։ Նա նշել է, որ իրենք հաճախ զրուցում են Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների հետ, որպեսզի տեղյակ լինեն իրադարձությունների ընթացքից, սակայն երբեք չեն համակարգում նրանց գործողությունները և կապ չունեն վերջիններիս ռազմավարության հետ։

Հանդիպման ժամանակ Քոչարյանը ամերիկյան կողմին նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Փեննինգթոնը մտահոգություն է հայտնել ընդդիմադիրների ձերբակալության մասին, որին ի պատասխան Քոչարյանը հարցրել է, թե ի՞նչ են անում ԱՄՆ-ում ահաբեկիչների հետ։ Նա նշում է նաև, որ նախորդ օրը Միքայել Մինասյանը նույնպես խոսել էր փետրվարի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԵԿՄ-ի միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին։ Լևոն Զուրաբյանն էլ փետրվարի 22-ին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ Մոսկվայից վերադառնալուց Քոչարյանը կոշտ զրույց է ունեցել ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինս կարծես վախեցած է, ինքնամեկուսացվել է և անհասանելի է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար։

Անդրադառնալով որոշ ձերբակալությունների՝ Փեննինգթոնը նշում է, որ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը։

Քոչարյանը նշել է, որ եթե ուզենա ազատել հրապարակը, դա կանի 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչը ինքը չի ցանկանում: [11]

ԱՄՆ տեղեկությունները ևս մեկ անգամ, ըստ էության,  հաստատում են այն մտահոգությունը, որ փորձ է արվել Պաշտպանության Նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին  հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով, սահմանադրական կարգի բռնությամբ տապալման ուղղությամբ։

Սրանք Մարտի 1-ի գործով պատասխան ակնկալող բազմաթիվ հարցերից մի քանիսն են, որոնց վերաբերյալ մասամբ տեղեկատվություն ենք ստանում Վիկիլիքսի հրապարակումներից, սակայն որոնց անպատասխան մնալու դեպքում Հայաստանի հասարակությունը այդպես էլ չի ունենա պատկերացում դեպքերի իրական զարգացման և պատասխանատուների և պատասխանատվության չափաբաժինների  մասին։

Հեղինակ՝ «ԻՄ Ձայնը» նախագիծ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) 28/03/2024 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) 28/03/2024 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) 28/03/2024 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից 28/03/2024 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ 28/03/2024 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ 28/03/2024 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան 28/03/2024 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր 28/03/2024 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/03/2024 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը 28/03/2024 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան 28/03/2024 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/03/2024 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս 28/03/2024 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 28/03/2024 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է 28/03/2024 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է 28/03/2024 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին 28/03/2024 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին 28/03/2024 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» 28/03/2024 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում 28/03/2024 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը