Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա

17/01/2020 15:02

Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա


«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության 13-րդ հավաքը, ուսումնասիրելով 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող կինոնախագծերի մրցույթների արդյունքները, հայտարարություն է տարածել, որում կետ առ կետ նշում է առանձնացրած խնդիրներն ու թերացումները: Այն ներկայացնում ենք ստորև:

1. Պետական ֆինանսների անարդյունավետ և անտրամաբանական բաշխման մասին.

2019թ.-ին ազգային կինոկենտրոնը ֆինանսավորում է հատկացրել 28 (քսանութ) լիամետրաժ կինոնախագծի՝ 500.000-ից մինչև 40 միլիոն ՀՀ դրամի չափով: Ըստ վիճակագրության՝ Հայաստանում պետական աջակցությամբ տարեկան արտադրվում է 2-3 լիամետրաժ ֆիլմ: Չներկայացնելով որևէ վիճակագրություն նախորդ տարիներին ֆինանսավորված ֆիլմերի շուկայում գրանցած արդյունքների մասին, անտեսելով հարևան երկրների փորձը, կինոկենտրոնը 28 լիամետրաժ կինոնախագիծ է ֆինանսավորել՝ ծածկելով դրանց ընդհանուր բյուջեի չնչին մասը, անհեռատեսորեն դնելով արտադրողներին երկարատև արտադրության վտանգի տակ: Կարճամետրաժ ֆիլմերի բաժնում ֆինանսավորում է տրվել հայտնի կինոռեժիսորների հերթական ֆիլմերի, երբ ի սկզբանե հայտարավել էր, որ պետությունը խրախուսելու է երիտասարդների դեբյուտային նախագծերը: Հաշվի առնելով կարճամետրաժ ֆիլմերի վարձույթի բացակայությունը՝ կինոկենտրոնը փոշիացրել է ֆինանսները, մուրալով մի քանի հայտնի ռեժիսորի բարյացկամությունը: Անիմացիոն ֆիլմերի համար նույն ընկերությունները ստացել են բազմակի ֆինասավորում, այդ թվում՝ 2020թ.-ի բյուջեի հաշվին:

2. Հովանավորչության և երկակի ստանդարտների մասին.

Ազգային կինոկենտրոնի նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի կազմերում և այդ հանձնախմբերի կողմից ֆինանսավորում ստացած կինոնախագծերում կրկնվող անունների քանակը հիմք է տալիս պնդելու, որ ձևավորվել է արտոնյալ կարգավիճակ ունեցող մարդկանց նեղ շրջանակ: Միևնույն ընկերության մի քանի կինոնախագծերի, նույն կինոգործչի մեկից ավելի կինոնախագծերի ֆինանսավորման, հաղթող նախագծերում փորձագետի մասնակցության դեպքերը երկակի ստանդարտների կիրառման ակնհայտ դրսևորումներ են՝ նույն պայմանների պատճառով նախկինում ֆինանսավորումից զրկված այլ կինոընկերությունների հանդեպ:

3. Ֆինանսական հաշվետվողականության բացակայության մասին.

Ազգային կինոկենտրոնի 2019թ.-ի տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ բացակայում է ֆինանսական հաշվետվության բաղադրիչը՝ կինոկենտրոնի ծախսերի, այդ թվում կինոկենտրոնի կողմից ֆինանսավորում ստացած ֆիլմերի վարձույթի վերաբերյալ: Ազգային կինոկենտրոնը չի տիրապետում պետական միջոցներով արտադրվող ֆիլմերի ծախսերի վերադարձի մասին տեղեկատվությանը, կամ միտումնավոր թաքցնում է այդ տեղեկատվությունը հանրությունից:

4. Կոռուպցիայի մասին.

Կոռուպցիայի հանդեպ «զրո» հանդուրժողականություն հռչակած երկրում պետք է բացառվի հաղթող կինոնախագծերի կողմից կինոկենտրոնի ղեկավության հետ կապակցված ընկերությունից՝ շուկայում հաստաված գներից անհամեմատ բարձր գնով կինոնկարահնման տեխնիկայի վարձակալման պրակտիկան, ինչի մասին ֆինանսավորումից զրկվելու վախից չեն բարձրաձայնում կինոգործիչները, բայց աղաղակում են մեր տրամադրության տակ գտնվող փաստերը:

5. Խտրականության դրսևորման և անհավասար մրցակցություն մասին.

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կեղծ մատնության և զրպարտության հիմունքներով գրված դիմումի արդյունքում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինընկերությունը զրկվել է 2019թ-ին պետական ֆինանսավորման համար անցկացվող մրցույթներին մասնակցելու հնարավորությունից: 2018թ.-ին ֆիլմերի ֆինասավորման պետական հանձնաժողովը ապօրինի հիմքով մերժել է նույն կինոընկերության մեկ այլ կինոնախագծի ֆինանսավորման Հայտի քննարկումը: Սա հիմք է տալիս պնդելու, որ 2018-2019թթ.-ին կինոընկերության հանդեպ ազգային կինոկենտրոնը դրսևորել է խտրական վերաբերմունք, ինչը ՖԱՀՖ-ը որակում է որպես հավասար մրցակցության պայմանների ակնհայտ խախտում:

Կինոնախագծերի մասին հաշվետվության բացակայությունը գալիս է հաստատելու, որ կինոկենտրոնի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ վերադաս մարմինը չի պահանջում նրանից հաշվետվություն՝ պետական միջոցների արդյունավետ բաշխման, կինոինդուստրիայի զարգացման ռազմավարության համար: Այդ կառույցի կողմից կինոնախագծերի ֆինանսավորման ողջ տրամաբնությունը խարսխված է պետական միջոցները յուրայիններին հատկացնելու, կինոկենտրոնի հետ փոխկապակցված ընկերության կինոտեխնիկան աշխատացնելու և քիչ-միչ բայց «բոլորին» բավարարելու կարճամիտ ռազմավարության վրա:

ՖԱՀՖ-ը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կինոյի պատասխանատուներին՝ կինոյի պետական կառավարման ոլորտում արմատական բարեփոխումներ անելու պահանջով.

- Հրապարակե՛ք 2017-2019թ-ի պետական աջակցություն ստացած ֆիլմերի վարձույթում արձանագրած արդյունքները:

- Վերացրե՛ք ՀՀ-ում գրանցված և պետությանը հարկեր վճարող կինոընկերության գործունեության հանդեպ խտրականության դրսևորումները:

- Ապահովե՛ք հավասար մրցակցային պայմաններ գործող բոլոր կինընկերությունների համար:

- Ուսումնասիրե՛ք և արգելե՛ք կինոկենտրոնի ղեկավարության հետ փոխկապակցված ընկերության կողմից պետական ֆինանսվորում ստացած կինոնախագծերին շուկայականից բարձր գներով տեխնիկական միջոցների վարձակալում պարտադրելու արատավոր պրակտիկան:

- Ի վերջո, պարտադրե՛ք կինոյի պետական քաղաքականությունը իրականցնող կառույցին՝ հստակեցնել հայկական կինոյի զարգացման իր տեսլականը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:53 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին Այսօր, 15:40 Պետությունն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով. Վահե Հովհաննիսյան Այսօր, 15:23 Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը Այսօր, 15:09 Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է Այսօր, 15:00 50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:50 Ստեփանակերտում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները Այսօր, 14:44 Այսօր հայտարարվելու է Առուշ Առուշանյանի գործով նախաքննության ավարտ. փաստաբանը պնդում է՝ Գորիսի քաղաքապետն այլևս չի կարող գտնվել անազատության մեջ Այսօր, 14:35 Բացառելի չէ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների. Տիգրան Աբրահամյան Այսօր, 14:22 Վթարային ջրանջատում կլինի Գեղարքունիքի մարզում Այսօր, 14:00 Աշխատանք է տարվում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ. Կրեմլում արձագանքել են Փաշինյանի առաջարկին Այսօր, 13:51 Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 99-ի Այսօր, 13:32 Լեհաստանի և Գերմանիայի սահմանին գնացքը բախվել է բեռնատարին Այսօր, 13:16 Ալյասկայում 8,1 բալ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին Այսօր, 13:06 ՀԱՊԿ-ին ուղղված Փաշինյանի առաջարկը քաղաքական բնույթ է կրում. Պետդումայի կոմիտեի ղեկավար Այսօր, 12:58 Երեկ վիրավորում ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր Այսօր, 12:53 Ավագ լեյտենանտը մարմնական վնասվածք է ստացել hակառակորդի կողմից արձակված կրակոցից. հարուցվել է քրեական գործ Այսօր, 12:42 Կութի մուտքը փակ է, քանի որ հակառակորդի կողմից դեռ մայիսից կա որոշակի առաջխաղացում. Գեղարքունիքի մարզպետ (Տեսանյութ) Այսօր, 12:31 Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ «Եղնիկներ» զորամասի 27-ամյա սպան տեղափոխվել է հոսպիտալ Այսօր, 12:23 Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:08 21 մլրդ դրամի չարաշահումներ՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ Այսօր, 11:56 Աֆղանստանում անցակետի վրա «Թալիբան» շարժման հարձակման հետևանքով զոհվել է ութ զինծառայող Այսօր, 11:47 Հայաստանը ձեռք կբերի չինական և գերմանական պատվաստնյութեր. 3 մլրդ 459 մլն դրամ կծախսվի Այսօր, 11:33 Հայաստանը դիտարկում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը. ՌԴ-ի հետ քննարկում կլինի. Փաշինյան Այսօր, 11:17 Կոմունիկացիաները պետք է բացվեն. Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանն՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:05 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, մահացել է 10 մարդ Այսօր, 10:50 Ավստրիան COVID-19-ի կտրուկ բռնկում է գրանցվել Այսօր, 10:38 Իրաքում ուղղաթիռ է կործանվել. հինգ մարդ է զոհվել Այսօր, 10:24 Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Այսօր, 10:10 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների 20 բազմազավակ ընտանիքների մարդասիրական օգնություն են տրամադրել Այսօր, 09:48 Գեղարքունիքի հատվածում կարճատև փոխհրաձգություն է ծավալվել. հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող. ՊՆ Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Սահմանային լարվածության ֆոնին որևէ հայտարարություն չեղավ Նիկոլ Փաշինյանի կողմից Այսօր, 09:42 «Հրապարակ». Ամեն օր կրակոցներ են մեր վրա, մինչև ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են. Նորաբակ գյուղի բնակիչ Այսօր, 09:40 «Փաստ». ՀՀ իշխանությունները ուզում են տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել. Բադալյան Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվի Այսօր, 09:35 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը կադրային լուրջ «ռակիրովկաներ» է իրականացնում «Կենտրոն» հեռուստաընկերությունում Այսօր, 09:33 «Փաստ». ԱԳՆ-ում աշխատակիցները դժգոհություն են հայտնել Արմեն Գրգորյանի նշանակման կապակցությամբ Այսօր, 09:32 «Ժողովուրդ». Իշխանություններն իրենց քայլերով ամեն կերպ վնասում և խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը Այսօր, 09:30 «Հրապարակ». Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան. Պատգամավոր Այսօր, 08:38 Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան Այսօր, 08:28 Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է 28/07/2021 21:38 Մառախուղ էր, տեսանելիություն չկար, բայց դիրքը հետ ենք բերել. Բացառիկ կադրեր Գեղարքունիքից (Տեսանյութ) 28/07/2021 19:56 Անթույլատրելի է ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը. ՀՀԿ ԳՄ 28/07/2021 19:36 Իրադրությունը կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է. ՀՀ ՊՆ 28/07/2021 18:00 Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն 28/07/2021 17:56 «Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից պոստեր բարձրանալ ու մեր սահմանները պահել». այսօր վիրավորված զինվորները վստահեցնում են՝ համարժեք պատասխան են տվել հակառակորդին (Տեսանյութ) 28/07/2021 17:30 «Ընտրությունները չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ զինված ուժերին 28/07/2021 16:59 Հայկական կողմի վիրավորների թիվը հինգ է. Քննչական կոմիտե 28/07/2021 16:49 Ավարտվել է հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ԱԱԾ 28/07/2021 16:35 Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից 28/07/2021 16:19 Սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբինյան 28/07/2021 16:06 Ամեն ինչ նորմալ է, կանչել էին մի քանի հարց տալու. Սոթքի գյուղապետը՝ ԱԱԾ հրավիրվելու մասին 28/07/2021 15:54 Սոթքի գյուղապետին տարել են ԱԱԾ 28/07/2021 14:41 Նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել 28/07/2021 14:35 Կրակում են, քանզի «խաղաղության պայմանագիր» կոչվածը հնարավորինս արագ են ուզում ստորագրել՝ ընդմիշտ փակելով Արցախի հարցը. Կամո Աթայան 28/07/2021 14:19 Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. սահմանի Գեղարքունիքի հատվածում կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է. ՊՆ 28/07/2021 13:53 Հանդիպել են Արգիշտի Քյարամյանն ու Սերգեյ Կոպիրկինը 28/07/2021 13:47 Զինվորների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Վարանդայի շրրջանում 28/07/2021 13:34 Ադրբեջանական զինուժի հետ մարտերը տեղի են ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում. ՊՆ-ն ռազմական կցորդներին մանրամասներ է ներկայացրել 28/07/2021 13:27 Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա ազդելուն. ՄԻՊ 28/07/2021 13:12 ԱՄՆ-ն վերադառնում է դիմակային ռեժիմի 28/07/2021 13:02 Անհայտ կորած զինծառայողը հայտնաբերվել է. ծայրահեղ ծանր վիճակում է․ Գեղարքունիքի մարզպետ 28/07/2021 12:50 «Խոնարհվում ենք». այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից 28/07/2021 12:44 Նախագահ Արմեն Սարգսյանն իր աջակցությունն է հայտնում բանակին 28/07/2021 12:33 Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին 28/07/2021 12:16 Նախագահ Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում 28/07/2021 12:14 Տեխասի գործարանում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով երկու մարդ է զոհվել 28/07/2021 11:56 ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները, վիրավորում է ստացել երեք զինծառայող 28/07/2021 11:47 ՌԴ միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ. շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ 28/07/2021 11:37 Ադրբեջանական կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը 28/07/2021 11:13 Շիրակում ամուսինը սպանել է կնոջը ծխելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ 28/07/2021 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել 28/07/2021 10:52 Բաքուն համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը Երևանի ժամանակով 10:00-ից 28/07/2021 10:48 Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը. Արման Թաթոյանն ահազանգեր է ստանում 28/07/2021 10:40 Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել 28/07/2021 10:30 Բաքուն կոչ է անում Երևանին դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել 28/07/2021 10:19 Ղարաբաղում ռուս խաղաղապահները ոչնչացրել են ավելի քան 300 պայթյունավտանգ առարկա 28/07/2021 09:53 Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր. փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ 28/07/2021 09:41 Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին. Տիգրան Աբրահամյան 28/07/2021 09:20 «Ժողովուրդ». Հնդիկների համար Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու համար 28/07/2021 09:18 Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՀՀ ՊՆ 28/07/2021 09:15 «Հրապարակ». 100 տոկոսով ավելանալու է Հայկ Մարության ու նրա աշխատակազմի աշխատավարձը 28/07/2021 09:11 «Ժողովուրդ». Կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում. շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին 28/07/2021 09:08 «Հրապարակ». Ղազախստանի հայերի նկատմամբ ճնշումներ են գործադրվում նրանց բիզնեսները խլելու համար 28/07/2021 09:07 Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ 28/07/2021 09:04 «Ժողովուրդ». Խոսքի ազատության մասին ամենաբարձր խոսող իշխանությունները սահմանափակում են լրագրողների աշխատանքը 28/07/2021 09:01 «Հրապարակ». Ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցում 28/07/2021 08:30 Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար. հայկական կողմն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի տվյալ ճշտվում է 28/07/2021 08:13 Ադրբեջանական զինծառայողները կրակում են բնակավայրերի վրա. Արման Թաթոյան 28/07/2021 07:48 Հայ-ադրբեջանական սահմանին տեղային մարտերը շարունակվում են, երկու կողմից էլ կան կորուստներ. ՀՀ ՊՆ 28/07/2021 07:06 Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթանում են տեղային մարտեր. ՀՀ ՊՆ 27/07/2021 17:30 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 194,7 միլիոնը 27/07/2021 17:19 Որոնողական աշխատանքների արդյունքում Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել 27/07/2021 17:11 Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով 27/07/2021 17:11 Լևերկուզենում տեղի ունեցած պայթյունից հետո հինգ մարդ անհետ կորել է 27/07/2021 17:02 Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը 27/07/2021 16:55 Իտալիայում խնձորի չափի կարկուտ է տեղացել 27/07/2021 16:47 Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում 27/07/2021 16:28 Խմելու ջուրը կհասնի Խնածախ․ ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ 27/07/2021 16:19 Հռոմի պապը բացատրել է, թե ինչու է սովը հանցագործություն համարվում 27/07/2021 16:04 Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել. ահազանգում է Թագուհի Թովմասյանը