17/01/2020 20:00
Հոնգկոնգում ձերբակալված ցուցարարների ընդհանուր թիվը գերազանցել է 7 հազարը
Անցած ութ ամիսների ընթացքում Հոնգկոնգում չարտոնագրված ցույցերին ձերբակալված մասնակիցների ընդհանուր թիվը գերազանցել է 7000-ը: Այս մասին ուրբաթ հաղորդել է «South China Morning Post» թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանության հանձնակատար Քրիս Թանի տրամադրած վերջին տվյալներին:
Հրապարակման համաձայն՝ նախորդ տարվա ամռանից ի վեր ձերբակալվել է 7019 իրավախախտ՝ արմատական ցուցարարների շարքերից, որոնց 40 տոկոսն ուսանողներ են: Դատարանի որոշմամբ մոտ 1,1 հազար մարդ արդեն պատասխանատվության է ենթարկվել, 547-ն՝ անկարգությունների հոդվածով նախատեսված մեղադրանքով: