17/01/2020 19:34
Արշավիր Ղարամյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի ընտանիքին և հարազատներին
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Նա գրել է.
«Երկու տարուց ավելի փախգործակցության շրջանակներում,որպես Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրեն,մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ) անվտանգության ապահովման խնդիրներով գործակցել եմ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ մայոր Գեորգի Կուտոյանի հետ:
Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ»: