17/01/2020 10:39
Զառ գյուղում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել. կան տուժածներ
Հունվարի 17-ին, ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: