18/01/2020 10:29
Աշոցքում առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ մոտ 20 ցնցում է գրանցվել. Շիրակի մարզպետ
Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում, առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ (մինչև 1բալ) մոտ 20 ցնցում է գրանցվել և հենց նոր մի փոքր ավելի ուժգին մինչև 3 բալանոց ցնցում:
Այս մասին Facebook-ում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Հիշեցնենք, այսօր առավոտյան ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: