18/01/2020 14:40
Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել
Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։ Նրանք, մասնավորապես, հայտնել են, որ ս.թ. հունվարի 18-ին «Հրապարակ» թերթում տպագրվել է «Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն» վերտառությամբ հոդված, որը չի համապատասխանում իրականությանը։
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ։ Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից», - ասվում է հայտարարությունում։