18/01/2020 11:15
Թրամփն Իրանի գերագույն առաջնորդին հորդորել է խոսքերում ավելի զգույշ լինել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ավելի զգույշ լինել ԱՄՆ-ի նկատմամբ իր խոսքերում:
Խամենեին ուրբաթօրյա աղոթքում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է Միացյալ Նահանգների «խայտառակությունը», որը «գործել է վախկոտի նման»՝ ի վիճակի չլինելով «վերականգնել իր կորցրած հեղինակությունը»:
«Իրանի, այսպես կոչված, «գերագույն առաջնորդը», որը վերջին շրջանում այնքան էլ գերագույն չէ, մի քանի անհեթեթ խոսքեր է ասել Միացյալ Նահանգների և Եվրոպայի մասին: Նրանց (Իրան) տնտեսությունը փլուզվում է, և նրանց ժողովուրդը տառապում է: Նա պետք է շատ զգույշ լինի իր իսկ խոսքերում », - գրել է Թրամփը Twitter- ում: