18/01/2020 10:04
«Փաստ». Համայնքապետարանը նախատեսել է «կատաֆալկա» գնել
«Փաստ» թերթը գրում է, որ 2020 թվականի գնումների պլաններն ուսումնասիրելիս «Փաստը» պարզել է, որ Լոռու մարզի Մարգահովիտի համայնքապետարանն այս տարի ցանկանում է դիատար մեքենա, խոսակցական լեզվով ասած, «կատաֆալկա» գնել։ Համաձայնեք՝ գոնե առաջին հայացքից անսովոր գնում է։ «Փաստի» հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Անանյանը հաստատել է, որ նման ցանկություն ունեն, և բացատրել, թե ինչու է համայնքապետարանը որոշել դիատար մեքենա ձեռք բերել։
«Գյուղ տեղ է, մարդիկ որ մահանում են, Վանաձորից են մեքենա կանչում։ Նախ՝ մահացածին պետք է տանեն Վանաձորում գտնվող դիահերձարանը, «կատաֆալկան» կանչում են, գալիս է, մահացածին տեղափոխում դիահերձարան, հետո այնտեղից բերում է գյուղ», - ասել է նա: