20/01/2020 14:18
Մեքենայի պետհամարանիշերից միայն մեկի բացակայության դեպքում առաջարկում եմ կիրառել 20․000 դրամ տուգանք և 2 բալ. Գևորգ Պապոյան
«Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է մեղմացնել պետհամարանիշերից մեկի բացակայության դեպքում նախատեսվող պատժամիջոցը:
Հիշեցնենք, որ նոր կարգավորումներով՝ մեկ կամ երկու համարանիշի բացակայության դեպքում վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից:
Պատգամավորն առաջարկում է կիրառել տուգանք:
«Գործող օրենսդրական կարգավորմամբ՝ մեքենայի պետհամարանիշերից մեկը կամ երկուսը բացակայելու դեպքում տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է այդ մեքենան վարելու իրավունքից։ Իմ առաջարկած նախագծով, եթե մեքենայի վրա պետհամարնիշերից միայն մեկն է բացակայում, ապա առաջարկում եմ կիրառել մեղմ վարչական պատժամիջոց՝ 20․000 դրամ տուգանք և 2 բալ», - խորհրդարանում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ժամանակ առաջարկեց պատգամավորը։