Վիկիլիքսի հրապարակումները Մարտի 1-ի մասին. Մաս 2

20/01/2020 12:12

Վիկիլիքսի հրապարակումները Մարտի 1-ի մասին. Մաս 2


«Իմ Ձայնը» նախագիծը նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էր ամերիկյան դիվանագիտական նամակագրության այն հատվածները, որոնք հիմնականում վերաբերում էին 2008 թ. նախընտրական զարգացումներին, բուն ընտրություններին։

Այսօր «Իմ Ձայնը» նախագիծը հրապարակել է Վիկիլիքսի բացահայտումների այն բաժինները, որոնք վերաբերում են մարտի 1-ի բուն ողբերգությանը։ Հենց այսօր շատ կարևոր է հասկանալ, թե ինչ  են տեսել օտարերկրյա դիվանագետները, նրանց «գործակալները» Երևանի փողոցներում, ինչ գնահատականներ են ձևակերպված եղել դեռևս 12 տարի առաջ։

2008թ. մարտի 1-ի իրադարձությունները եղել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում։ Ամերիկացի դիվանագետներն ուշադրությամբ հետևել են իրադարձությունների ընթացքին։ Այդ հանգամանքների վրա լույս է սփռում տվյալ ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական գրագրությունը, որը համացանցում տարածվել է շնորհիվ Վիկիլիքսի հրապարակած գաղտնի փաստաթղթերի։

Մաս 1. Կարելի էր խուսափել զոհերից. Բաց թողնված հնարավորություն

01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ներկայացնում է մարտի մեկին Ազատության հրապարակում ցուցարարներին ոստիկանության կողմից ցրելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նա նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30000 ցուցարար, որոնք շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները։

Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։

Այդ ժամանակահատվածում, երբ որևէ բախում և ողբերգական զարգացում դեռ չէր եղել, և իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում էին բանակցություններ, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը կապվել են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան։ Ըստ այս երկուսի՝ այդ պատճառով է զայրացած ամբոխը հավաքվել դեսպանատների մոտ։ Մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն (ինչը հետագայում չի հաստատվել) [1]։

Նամակագրության այս մասից ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ին, նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, եղել է բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից։ Պետք է նշել ամերիկյան կողմի օպերատիվ միջնորդական առաքելությունը, Լևոն Զուրաբյանի սթափությունը, և Ռոբերտ Քոչարյանի վճռականությունը՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։

Քոչարյանը, ըստ էության, համաձայնել է ամերիկյան միջնորդությամբ  ընդդիմության բոլոր պայմաններին, միայն թե հնարավոր լինի խաղաղ հանգուցալուծման։ Եվ այս բացառիկ հնարավորությունը բաց է թողնվել։

Ինչ վերաբերում է  Ստեփան Սաֆարյանին և Անահիտ Բախշյանին, ապա  նրանք զբաղված են եղել կեղծ լուրեր տարածելով, իրավիճակի զգացմունքայնությունը էլ ավելի շիկացնելով։ Բոլորս հիշում ենք, թե մարտի 1-ին կեղծ հրեշավոր լուրերի կազմակերպված ինչպիսի հոսքեր էին տարածվում։ Դա էլ ավելի էր շիկացնում վիճակը՝ այն դարձնելով ավելի ու ավելի պայթյունավտանգ։

Մաս 2. Զինված ուղղորդվող զանգված

03.03.2008թ – ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի նամակը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին, և մի շարք այլ կազմակերպություններին. Փեննինգթոնը ներկայացնում է Մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը։ Նշում է, որ ժամը 16:00-ի դրությամբ Երևանի փողոցներում հարաբերական անդորր է, մինչդեռ 36 ժամ է անցել այն բախումներից, որի ժամանակ ցուցարարները օգտագործում էին Մոլոտովի կոկտեյլներ։ Նա նշում է, որ բախումների պահին ցուցարարների թիվը եղել է 15-25000, սակայն մարտի 2-ի առավոտյան այն արդեն էականորեն նվազել է՝ այն բանից հետո, երբ կարդացել են Տեր-Պետրոսյանի նամակը, որտեղ վերջինս կոչ էր անում ցրվել։ Փեննինգթոնը նշում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։ Չնայած Կառավարության պնդումներին, Փեննինգթոնը նշում է, որ իրենք չեն նկատել ցուցարարների մոտ մարտական զենքեր և գտնում են, որ դրանք եղել են միայն կառավարական ուժերի ձեռքին։ Նշում է, որ ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում և սկսեց վանկարկել «Լևոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունն այնուհետև փորձեց վահանների պաշտպանությամբ մաքրել փողոցը, սակայն հետ մղվեց ամբոխի կողմից։ Կան մի քանի դրվագներ, որոնցում ոստիկանները ի վերջո զենքերը ուղղել են ամբոխի ուղղությամբ, սակայն այդպիսի դրվագները շատ սահմանափակ են եղել։ Ընդհանուր առմամբ ցուցարարները մոտ 12 ժամ վերահսկել են 4 հրապարակների միջանկյալ տարածքը, իրականացրել փոքրամասշտաբ թալան՝ հիմնականում գողանալով սնունդ և կոշիկներ, այրել են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական։ Դեսպանատան գործակալները նկատել են բախումների ժամանակ Մոլոտովյան կոկտեյլների պայթյուններ [2]։

11.03.2008թ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպությունների, ներկայացնում են ձերբակալվածներին և նշում, որ իշխանությունները փորձում են գտնել և ձերբակալել նաև Նիկոլ Փաշինյանին։ Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների։

Փեննինգթոնը տեղեկացնում է, որ իրենք կառավարության ներկայացուցիչներին մտահոգություն են հայտնել՝ կապված քրեական օրենսգրքի 300 և 333 հոդվածների հետ, որոնք, ըստ իրենց, անորոշ են և չպետք է օգտագործվեն լեգիտիմ քաղաքական խոսքը քրեականացնելու համար, ինչքան էլ այդ խոսքը անտանելի լինի։ [3]

09.04.2008թ. նամակում ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱՄՆ ԱԽ-ին Փեննինգթոնը փորձում է ներկայացնել մարտի մեկի 8 զոհերի մահվան հանգամանքները։ Վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ ոչ Հայաստանի հասարակությունը, ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների իրական հանգամանքները։ [4]

Հեղինակ՝ «ԻՄ Ձայնը» նախագիծ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13/07/2020 22:11 Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար. ՀՅԴ 13/07/2020 21:59 Այդ պատգամավորի հաջողությունները հիմնականում եղել են խարդավանքների ոլորտում. Արա Սահակյանը պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին (Տեսանյութ) 13/07/2020 21:05 Մահացել է Նելսոն Մանդելայի դուստրը 13/07/2020 21:00 Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի կոպիտ խախտումը. Արցախի ԱԳՆ 13/07/2020 20:53 Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը՝ կուսակիցներին 13/07/2020 20:48 Գյումրիում տեղացած չտեսնված անձրևի ու կարկուտի հետևանքով գոյացած սառույցների մեջ բազմաթիվ մեքենաներ են արգելափակվել. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ) 13/07/2020 20:28 Մահացել է Ջոն Տրավոլտայի կինը՝ Քելլի Փրեսթոնը 13/07/2020 20:20 Վրաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին էսկալացիայի խաղաղ հանգուցալուծման հույս ունի 13/07/2020 20:02 Թուրքիայում հայտարարել են, որ կպահպանեն Այա Սոֆիան որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ 13/07/2020 19:54 Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ 13/07/2020 19:52 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները 13/07/2020 19:42 Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին 13/07/2020 19:32 Գերմանիայում երկու մարդ է մահացել փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 13/07/2020 19:16 Արցախում առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան. Նախագահը խորհրդակցություն է հրավիրել 13/07/2020 19:07 ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ՀՀ բնակավայրի հրետակոծումը՝ խաղաղ բնակչության առողջության, կյանքի ու սեփականության թիրախավորմամբ (Լուսանկարներ) 13/07/2020 18:54 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 200 դեպք 13/07/2020 18:50 ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին 13/07/2020 18:33 Վերահսկողական աշխատանքներ՝ ՀՀ Սյունիքի մարզում. խախտումներ են արձանագրվել տաքսու վարորդների մոտ 13/07/2020 18:28 Նարեկ Մալյանն ազատ արձակվեց 13/07/2020 18:20 Կնոջս մահից հետո ստիպել է հեռանալ իմ քրտինքով ստեղծած բնակարանից. Արթուր Սաքունցի հայրը՝ որդու ապօրինությունների մասին 13/07/2020 18:04 Քննչական կոմիտեի նախագահը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 13/07/2020 18:03 Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակում են ակտիվ քննարկել Ադրբեջանին հասցված կորուստների թեման. Տիգրան Աբրահամյան 13/07/2020 17:50 Ադրբեջանը մռութին ստացավ, ուրիշ լեզու չի հասկանում. Արման Աբովյան 13/07/2020 17:48 Խորհրդարանը մերժեց ԲՀԿ առաջարկը՝ հավաքների կամ հանրային միջոցառումներ իրականացնելու արգելքը չեղարկելու վերաբերյալ 13/07/2020 17:46 «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնում է հավաքների արգելքը չեղարկելու նախագիծ 13/07/2020 17:43 Այս պահին խոցվել է ադրբեջանական մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է. Քոչարյան (Լուսանկար) 13/07/2020 17:34 Սերգեյ Լավրովը Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել 13/07/2020 17:33 Յուրաքանչյուրն իր տեղում իրազեկման աշխատանք պիտի տանի՝ բացատրելու, թե ինչ այլանդակություններ են իրենց թույլ տալիս մեր թշնամիները․ Մարուքյան 13/07/2020 17:27 Ադրբեջանի ԶՈւ գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից. Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին 13/07/2020 17:20 1994-ին Ադրբեջանի մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու. Տիգրան Կարապետյան 13/07/2020 17:17 Սա գնդակոծություն է ՀՀ պետական սահմանի վրա, սպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին․ Միքայել Մելքումյան 13/07/2020 17:06 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 104 մարդ է մահացել 13/07/2020 16:57 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք 13/07/2020 16:53 Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին․ Ռուբինյան 13/07/2020 16:47 Հուլիսի 13․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3013 դեպք 13/07/2020 16:42 Հունաստանում առաջարկել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը 13/07/2020 16:37 Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար 13/07/2020 16:31 Ադրբեջանը 82 մմ և 120 մմ տրամաչափի ականանետերից արկակոծել է Չինարին. արկերից մեկն ընկել է տան վրա, տուժածներ չկան (Լուսանկար) 13/07/2020 16:25 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով սպանվել է վեց ոստիկան 13/07/2020 16:21 Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեցին Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը. նախաձեռնող՝ «Ոսկե ծիրան» (Տեսանյութ) 13/07/2020 16:20 Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ՀՀ ԱԳՆ 13/07/2020 16:06 ԱՄՆ-ում ռազմանավի վրա պայթյունի հետևանքով 21 մարդ է տուժել (Տեսանյութ) 13/07/2020 15:56 Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում 13/07/2020 15:47 Նարեկ Մալյանին այսօրվա մեջ երկրորդ անգամ բերման ենթարկեցին (Տեսանյութ) 13/07/2020 15:31 ԱԺ նախագահը կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները 13/07/2020 15:30 Հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ 13/07/2020 15:29 Ոստիկանության նպատակն է, որ քաղաքացիները որևէ տեղ չկարողանան կուտակվել և իրենց ձայնը հնչեցնել. Արթուր Դանիելյանին բաց թողեցին ոստիկանությունից (Տեսանյութ) 13/07/2020 15:17 Ցանկացած ագրեսիա սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին կանխել, եթե հնարավոր է՝ հենց սկզբնական փուլում՝ Ադրբեջանի տարածքում. Տիգրան Աբրահամյան 13/07/2020 15:09 Քննարկվում է թռիչքների քանակն ավելացնելու հարցը, որ մեր հայրենակիցներին լայն հնարավորություն տրվի սեղմ ժամկետներում վերադառնալու․ Ավինյան 13/07/2020 14:55 Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը 13/07/2020 14:53 Մոտավոր հաշվարկով սեպտեմբերի սկզբին կունենանք կորոնավիրուսի օրական մոտ 140 նոր դեպք. ՀՀ պարետ 13/07/2020 14:44 Ինչո՞ւ է երկարացվում արտակարգ դրությունը․ պարզաբանում է Տիգրան Ավինյանը 13/07/2020 14:39 Մեր նախարարությունն ակտիվ բանակցություններ է վարում տարբեր ընկերությունների հետ․ Ավինյանը՝ պաստվաստանյութ ձեռք բերելու մասին 13/07/2020 14:36 Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով 13/07/2020 14:32 Երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ 13/07/2020 14:28 Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկարաձգումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության ազդակ լինի. Ավինյան 13/07/2020 14:25 Ազգային փոքրամասնությունների համար եթերային ժամանակ կֆիքսվի․ շաբաթական կես ժամ հեռուստատեսության, երկու ժամ՝ հանրային ռադիոյի համար 13/07/2020 14:22 Մոսկվան պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կայունացնելու համար 13/07/2020 14:16 Ադրբեջանական կողմի կորուստների և տարածաշրջանային հնարավոր լարվածության ողջ պատասխանատվությունը լիարժեք կրում է Ադրբեջանի իշխանությունը. ՀՀ փոխվարչապետ 13/07/2020 14:15 ԵՄ-ում մտահոգված են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած մարտերով 13/07/2020 14:01 Աննա Հակոբյան. Ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու կոչ 13/07/2020 13:59 10 տաղանդավոր երեխա դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու 13/07/2020 13:55 Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը 13/07/2020 13:50 «Մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ»․ ԱԺ նախագահի գրառումը 13/07/2020 13:44 Կառավարությունը կմշակի օրենսդրական փաթեթ. արտակարգ դրության սահմանափակումները կլինեն շատ ավելի թեթև 13/07/2020 13:36 Վանաձորի 26-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով 13/07/2020 13:30 Մարդու իրավունքների պաշտպանը Տավուշը գնդակոծելու հարցով միջանկյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին 13/07/2020 13:25 Ռազմական գործողությունների դադարեցման օրվա, տեղանքի մասին որոշումներն այսուհետ կայացվելու են Երևանում, ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանության կողմից. պատգամավոր 13/07/2020 13:17 Հուլիսի 14-ին գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 13/07/2020 13:10 Քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնաձոր քաղաքում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները 13/07/2020 12:55 Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան (Armlur.am) 13/07/2020 12:47 Ոստիկաններն ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին «Ադեկվադ»-ի ներկայացուցիչներին (Տեսանյութ) 13/07/2020 12:41 Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի 13/07/2020 12:32 Ոստիկանությունը Խոր Վիրապի մոտից բերման է ենթարկել 32 անձի 13/07/2020 12:30 Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ մենք նույնիսկ դիմադրություն ցույց կտանք. Արթուր Դանիելյան 13/07/2020 12:22 Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը և սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ. 3 կուսակցությունների հայտարարությունը 13/07/2020 12:16 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել. ՊԲ 13/07/2020 12:12 Նիժնի Նովգորոդում կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռ, մեկ մարդ զոհվել է (Տեսանյութ) 13/07/2020 12:03 Լարված իրավիճակ՝ Արտաշատի ոստիկանության դիմաց (Տեսանյութ) 13/07/2020 12:00 Հայոց մարտունակ և կայացած բանակը Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորն է. Ծառուկյան 13/07/2020 11:55 ՀԱՊԿ մշտական խորհուրդը արտակարգ նիստում կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին սրվող իրավիճակը 13/07/2020 11:53 Wizz Air Abu Dhabi-ն Աբու Դաբի- Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի 13/07/2020 11:48 Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը 650 է, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին. նախարար 13/07/2020 11:46 Aysor.am-ը ենթարկվում է DDoS հարձակման 13/07/2020 11:39 Որևէ կասկած չկա, որ Զինված ուժերն ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 13/07/2020 11:33 Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում. հակառակորդն ունի զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան 13/07/2020 11:33 Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում, կոչ եմ անում անվերապահ զորակցություն հայտնել ՀՀ զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) 13/07/2020 11:30 Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը 13/07/2020 11:09 Անջեյ Դուդան հաղթում է Լեհաստանի նախագահի ընտրություններում 13/07/2020 11:08 Ադրբեջանի ղեկավարությունը ոգևորվելել է՝ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին․ «Հայրենիք» 13/07/2020 11:00 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, մահացել է 9 մարդ 13/07/2020 10:51 Խոր Վիրապից մեկնարկող ակցիայից առաջ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման ենթարկվեց (Տեսանյութ) 13/07/2020 10:40 Մարտական ծառայություն իրականացնող 2 ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ է ստացել. ՊՆ 13/07/2020 10:35 Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի 13/07/2020 10:21 Զոհրաբ Մնացականյանն ու Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց են ունեցել. Նախարարն ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը 13/07/2020 10:08 ԱՀԿ-ն աշխարհում գրանցել է COVID-19-ի նոր ռեկորդ 13/07/2020 10:00 «Մեր ուժերը մարտական են և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային». վստահեցրել է գեներալ Խաչատուրովը 13/07/2020 09:30 Արցախցի կամավորականները պատրաստ են Տավուշի խրամատներում «թև ու թիկունք» դառնալու. Նախագահի խոսնակ 13/07/2020 08:31 Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետակոծել հայկական դիքերը. ՊՆ 13/07/2020 03:00 Դավիթ Տոնոյանը հրահանգել է սադրանքների պարագայում արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում. ՊՆ

Տվյալ բաժնի վերջին նյութերը