20/01/2020 12:03
Այդպիսի խոսակցություն չի եղել. Ծառուկյանը՝ Վանեցյանի հետ համագործակցության մասին
Ես ոչ մի մտահոգություն չունեմ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանի կողմից ընդդիմադիր բևեռ ձևավորելու և համապատասխան ընտրազանգվածին իր կողմը գրավելու հնարավորությանը։
«Խլելը ո՞նց ա։ Կարողա գա՝ Ծառուկյանի ձեռքից բա՞ն վերցնի։ Պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի։ Հանրությունն է, ժողովուրդն է, ով կցանկանա... իրենք ընտրություն կանեն, ըստ այդմ էլ պարզ կլինի», - ասաց ԲՀԿ առաջնորդը։
Իսկ հնարավո՞ր է, որ իրենց միջև համագործակցություն ձևավորվի, հետաքրրքվեցին լրագրողները։
«Այդպիսի խոսակցություն չի եղել։ Այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել։ Այդ մասին ինքն էլ է հայտարարել», - նշեց Գագիկ Ծառուկյանը։