20/01/2020 11:48
Այն, ինչ 2015-ին Ծառուկյանի, ԲՀԿ-ի գլխին կատարվեց, հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններն էին. Ծառուկյան
Այն, ինչ 2015 թվականին Ծառուկյանի, ԲՀԿ-ի գլխին կատարվեց, հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններն էին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկին։
«Ես ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան չպետք է լինի։ Ես դեմ էի, բայց ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց։ Ես ասեցի՝ եթե այդպես է, քաղաքական էջը կարող եմ ծալել։ Երբ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետ ծանոթանանք, մեր առաջարկները կանենք, դիրքորոշում կհայտնենք», - ասաց նա։