20/01/2020 14:44
Մեզ պետք է ազգային ծրագիր ունենալ․ Միքայել Մալխասյան (Տեսանյութ)
«Մեզ պետք է ազգային ծրագիր ունենալ, ընդ որում, ազգային ծրագիրը միանգամից չի ծնվում», - այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում անդրադառնալով Հայատանում ժողովրդագրական միտումներին և առաջիկա տարիներին ճգնաժամի խորացման խնդրին՝ ասել է պատմաբան, ժողովրդագրության փորձագետ Միքայել Մալխասյանը։
«Դրա համար նախ պետք է ազգային զեկույց պատրաստել, այսինքն՝ բոլոր խնդիրների վերհանում կատարել, հստակ նշել բոլոր խնդիրներն, առկա իրավիճակը և հնարավոր միտումներն՝ ապագայում ուր ենք գնալու։ Օրինակ՝ մեր հաշվարկներով բնական աճը 2024-2027 թվականների միջակայքում կարող է արդեն բացասական դառնալ։ Ընդ որում, ՄԱԿ-ը հրապարակեց վերջերս իր ուսումնասիրությունը ևս, որտեղ նույնպես նմանատիպ կանխատեսում, որ արդեն 5 տարի հետո 24000 ծնունդ է Հայաստանում արձանագրվելու։ Սա խնդիր է, որը որևէ քաղաքական խնդրի հետ պետք չէ կապել», - ասել է Մալխասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։