20/01/2020 15:08
Ավելի մտահոգիչ է բնական աճի խնդիրը, քան միգրացիան․ Միքայել Մալխասյան (Տեսանյութ)
«Հայաստանում ավելի մտահոգիչ է բնական աճի խնդիրը, քան միգրացիան», - այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում անդրադառնալով Հայաստանում ժողովրդագրական միտումներին և առաջիկա տարիներին ճգնաժամի խորացման խնդրին՝ ասել է պատմաբան, ժողովրդագրության փորձագետ Միքայել Մալխասյանը։
«Հայաստանում մահացության գործակիցը և բացարձակ թիվը համեմատաբար կայուն են, ի տարբերություն ծնելիության, և առաջիկայում էլ մոտավորապես նույն թրենդն է սպասվում։ Եվ իրականում, իսկապես, Հայաստանում ավելի մտահոգիչ է բնական աճի խնդիրը, քան միգրացիան, որովհետև միգրացիան հնարավոր է մի քանի տարում արագ բեկել, իսկ բնական աճը շատ դժվար է բեկել։ Դա տասնամյակների ծրագիր է. պետք է, օրինակ, ազգային ծրագիր լինի, ինչպես օրինակ՝ Շվեդիայում, Ռուսաստանում, եվրոպական շատ երկրներում կա ազգային ծրագիր՝ հստակ միջոցառումների համակարգով։
Նշված է՝ ինչ ռազմավարական-մարտավարական խնդիրներ են դրված իրենց առջև, ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն այդ ուղղությամբ, ինչ միջոցներ են հատկացված, և ոչ միայն սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ են այդ միջոցառումները լինում, այլ հաճախ պրոպագանդիստական», - ասել է Մալխասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։