20/01/2020 15:26
Մեր քաղաքացիներն ունեն իրավունք օգտվել մսամթերքից, որը սերտիֆիկացված է. այս փոփոխությունները պիտի անենք. Ենգիբարյանը՝ սպանդանոցների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մսագործներին, որոնք բողոքում են սպանդանոցային մորթի դեմ:
«Մենք առաջիկայում էլ ունենալու ենք բարեփոխումներ, որոնք առաջացնելու են հանրության այս կամ այն շերտի դժգոհությունը, բայց պիտի հասկանանք, որ այս բարեփոխումները ոչ թե մեկի բիզնես շահերի համար ենք անելու, այլ նրա, որ փոխվենք ու զարգանանք», - ասաց պատգամավորը:
Նա նշեց, եթե ոլոտում ամեն ինչ լավ լիներ, ապա 3-4 հազարամյա անասնապահության ընթացքում ոլորտը կզարգանար, մինչդեռ այն չի զարգացել.
«1000-ավոր տարիներ մարդիկ նույն մեթոդներով են մսարտադրություն իրականացրել, հիմա պիտի բարձր ստանդարտներին համապատասխանեցնել», - ասաց պատգամավորն՝ ավելացնելով.
«Մեր քաղաքացիներն ունեն իրավունք օգտվել մսամթերքից, որը սերտիֆիկացված է, թունավոր չի, հիվանդություններ չի առաջացնի: Մենք այս փոփոխությունները պիտի անենք»: