20/01/2020 12:50
Վաղ թե ուշ ՄԻԵԴ-ում կամ այլ ատյաններում կհանդիպեն Հայաստանն ու Ադրբեջանը. Արա Ղազարյան
Այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տունը Սումգայիթում կամ Բաքվում, նրանք կունենային իրավական հիմք կոնվենցիայով, բայց դա պետք էր անել 2000-ական թվականին, մասնավորապես, կոնվենցիայի վավերացումից 4-5 տարվա ընթացքում, «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» թեմայով քննարկմանը ասաց փաստաբան Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ հիմա, եթե բերվի նման օրինակ, հանավաբար, կմերժվի։
«Բայց կարելի է փորձել, որովհետև մարդիկ շատ երկար են սպասել», - ասաց փաստաբանը։
Արա Ղազարյանն ասաց, թե ՄԻԵԴ-ում կամ այլ ատյաններում, եթե որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպեն իրար հետ ու, նրա խոսքով, վաղ թե ուշ նման բան լինելու է, ամենայն հավանականությամբ, պլատֆորմը լինելու է ռասիզմը, Հայաստանն՝ ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանն՝ ընդդեմ Հայաստանի։
«Այստեղ արդեն, նման գործերով ոչ միայն դատարանները հիմնվում են կոնկրետ ուղղակի ապացույցի, այլ՝ անուղղակի ապացույցների, այլ կերպ ասած՝ կոնտեքստի վրա», - ասաց նա։