20/01/2020 18:24
ԱԺ-ն քննարկում է ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելի դարձնելը. կառավարությունը դեմ է
Խորհրդարանում քննարկվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Վերջինս առաջարկում է օրենսդրորեն թույլատրելի դարձնել ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ ենթակառուցվածքներով:
«Նման փոփոխությունը կխնայի ԱԱԾ-ին միջնոդրությամբ դիմելու, տեխնիկական աջակցութուն ստանալու ժամանակը, հատկապես անհետաձգելի դեպքերում կբարձրանա «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը», - նշեց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նշենք, որ կառավարության եզրակացությունն օրենքում փոփոխությունների վերաբերյալ բացասական է: