20/01/2020 11:30
Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչ մի բան չի փոխվելու. ԲՀԿ ղեկավար
25-30 ընկերություն ստուգումների մեջ է, ստուգել են, ստուգում են, թող ստուգեն, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր անվան հետ փոխկապված ընկերություններում ստուգումների գործընթացներին։
Լրագրողներից մեկի՝ ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ հարցին էլ ի պատասխան՝ նա նշեց, որ պետք է ընդամենը ծրագրված աշխատանքներ տանել։
«Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչ մի բան չի փոխվելու։ Պետք է աշխատանք կազմակերպվի, արդյունավետ լինի, ներդրումներ լինի, որ կարողանանք տեղական ապրանքը իրացնենք», - ասաց Գագիկ Ծառուկյանը։