20/01/2020 14:14
Մինչև կաթսային հասնելը միսը 4 տեղ հարկվում է, տակը բան չի մնում. մսագործ
Էնքան հարկեր են դրել, որ մենք մեր երկրում մեր արտադրած միսը չենք կարողանում վաճառել։ Մինչև կաթսային հասնելը միսը 4 տեղ հարկվում է, տակը բան չի մնում, զայրույթ հայտեց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ֆերմերեներից մեկը։
«Մեզ բանի տեղ չեն դնում, արհամարհում են։ Վարչապետը զբաղված է, թող Սուրեն Պապիկյանը գա, բայց ոչ Սննդի անվտանգության ծառայության պետը», - նշեցին գյուղացիները։
Եզդիական համայնքի ներկայացուցիչներից մեկն էլ հավաստիացրեց, որ ոչ մի մսագործ, իր տանը մորթ կազմակերպելիս, չի անտեսում սանիտարահիգիենիկ նորմերը, քանի որ այդ մսից նաև իր ընտանիքի անդամներն են ուտում։
«Այս նորամուծության արդյունքում եզդիական համայնքը կանգելու է արտագաղթի առջև։ Մինչդեռ այդ համայնքը մեծ ներդրում և ավանդ ունի հանրապետությանը թարմ միս մատակարարելու հարցում», - ասաց նա։