20/01/2020 14:16
Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքող բագրավանցիները փակել են Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու մի հատվածը
Մինչ ֆերմերներն ու մսագործները կառավարության շենքի առջև ցույց են անում՝ բողոքելով սնադանոցների գործարկման դեմ, Բագրավան համայնքի բնակիչները Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել են ճանապարհը։
Ճանապարհը փակելու վերաբերյալ տեսանյութը և լուսանկարները զետեղված են Կարապետ Պողոսյան անունով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ այս պահին կառավարության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Գյուղացիները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իջնի և իրենց հետ հանդիպում ունենա։