21/01/2020 12:25
Եթե ԲՀԿ-ին թվում է, որ այստեղ մենակ եմ, կաշկանդված եմ լինելու, սխալվում է. Արման Բաբաջանյան (Տեսանյութ)
Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանն այս պահին չի ներկայացնում իրենց խմբակցության հավաքական դիրքորոշումը, ակնալում եմ իրենց առաջնորդի արձագանքը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորն ասաց, որ հեռու է ԱԺ դահլիճը «քրեական ռազբորկայի» վայր դարձնելու մտքից և այդպիսի մղումներ չի կարող ունենալ:
Բաբաջանյանը մանրամասնեց, թե ինչ է կատարվել իր ելութից հետո:
«Պատգամավորներից մեկն ուղղակի ինձ զգուշացնում էր բարձր չխոսել ու մատ թափ չտալ, իսկ իմ արձագանքն այն տոների ու ձևի մեջ էր եղել, որին ականատես եմ եղել: Ինձ ուղղվել է բարձր խոսք, ես պատասխանել եմ համարժեք, որևէ մեկի մտքով չանցնի, որ ես, լինելով անկախ պատգամավոր, որևէ պարագայում կաշկանդված կլինեմ ասելու այն, ինչ մտածում եմ: Եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ, կաշկանդված եմ լինելու, չեմ ասելու իմ ասելիքը ու դա չեմ կարողանալու պաշտապնել դահլիճում և դահլիճից դուրս, նա սխալվում է», - ասաց Բաբաջանյանը:
Բաբաջանյանը նաև նշեց, որ ողջունելի է համարում «Իմ քայլի» պատգամավորների պահվածքը, ովքեր աջակցեցին իրեն: