21/01/2020 17:18
Վստահ եմ՝ Արցախում կայանալիք ընտրությունները կլինեն արդար և թափանցիկ. պատգամավոր
Մենք պետք է ակտիվ աշխատանք տանենք՝ հավուր պատշաճի ներկայացնելու Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություները, ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Հույս ունեմ, որ ընտրությունները կանցնեն մաքսիմալ թափանցիկ, գաղափարական, ոչ անձնավորված։ Միաժամանակ, իմ վստահությունն եմ հայտնում, որ առաջիկա ընտրությունները կլինեն արդար և թափանցիկ։ Կարծում եմ՝ մենք պետք է երկու հայկական պետություններով հավատարիմ մնանք ժողովրդավարության ուղուն։ Մեզ համար այլընտրանք չի կարող լինել», - նշեց պատգամավորը։