Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան

21/01/2020 10:19

Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան


12 տարվա վաղեմության Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը կարևոր բացահայտումներ են անում 2008թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այս իրադարձությունները եղել են ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում և ամերիկացի դիվանագետների գրագրությունը ներկայացնում է մարտի 1-ի գործով ՀՔԾ վարկածից էականորեն տարբերվող իրականություն։

Նախ Վիկիլիքսի հրապարակումները բացահայտում են նախընտրական փուլի սոցհարցումները, որոնց համաձայն առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ մյուս թեկնածուները զիջում էին նրան։ Ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա։ Այդ նույն հրապարակումների համաձայն, սոցհարցումների արդյունքները իրականություն դարձան ընտրությունների ժամանակ, ինչն անակնկալ չէր ամերիկյան դիվանագիտական շրջանակների համար։ Իսկ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել  էր որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Ամերիկյան դիվանագետների գրագրությունը փաստում է, որ ընդդիմության երկարաժամկետ պլանը եղել է ցույցերը, հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից և լցնել փողոցները։ Տարօրինակ է, որ այդ հրապարակումներում նշված փաստերը չեն ստուգվել, չեն մեկնաբանվել ՀՔԾ կողմից, քանի որ այն կարող էր էական նշանակություն ունենալ արարքի և գործով անցնող մեղադրյալների գործողություններին ճիշտ գնահատականներ տալու համար։ 

Վիկիլիքսյան հրապարակումները փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Ընդ որում, քաղաքական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ներքաշման վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ԱՄՆ դեսպանատան համար ոչ միայն իշխանությունն է եղել, այլև ընդդիմության ներկայացուցիչները։ Վստահաբար օրինական և անօրինական զենքի պաշարների տիրապետող Մանվել Գրիգորյանը և ԵԿՄ-ն ցուցարարներին ծաղկեփնջերով չէին միանալու։ Հասկանալի է, որ այս հանգամանքը քաղաքական և իրավական զարգացումները բոլորովին այլ հունով էին տանելու։ Ըստ էության փորձ է արվել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին  հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար նաև այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։

Եվ եթե մենք ուզում ենք ունենալ մարտի 1-ի բազմակողմանի քննություն անցած գործ, այս հարցերի պատասխանները մենք արդեն իսկ պետք է ունենայինք։ Գործի քննությամբ պետք է պարզված լիներ, թե ովքեր և ում հանձնարարությամբ էին բանակցում ՊՆ տեղակալների, գեներալների հետ՝ քաղաքական գործընթացների խառնվելու և բանակը քաղաքական գործընթացներին ներքաշելու նպատակով, ովքե՞ր և ո՞ւմ հանձնարարությամբ էին բանակցում տարբեր զորամասերի հրամանատարների հետ բանակի ստորաբաժանումները քաղաքական գործընթացներին խառնելու և ներքաշելու նպատակով։ Սրանք ծանրագույն իրավախախտումներ են, որոնք կասկածի տակ են դնում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը և, որոնց մասին իրավապահ համակարգի կողմից ոչ մի խոսք չի եղել։ Մանվել Գրիգորյանը մարտի մեկի գործով նույնիսկ չի հարցաքննվել, ինչի մասին վերջերս հայտարարեց նրա փաստաբանը։ Եվ այս պարագայում հայտարարվում է, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։

Հետաքրքիր է, որ ՀՔԾ-ն, որը Արմեն Գևորգյանին առաջադրված  մեղադրանքի հիմքում դրել է Վիկիլիքսի հրապարակումները ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշման վերաբերյալ, և այդ մասին  2018թ. օգոստոսի 3-ին հանրային հեռուստաընկերությամբ հիշատակեց ՀՔԾ պետը, իսկ հետո շաբաթներ շարունակ լուրը ազդարարվեց հանրայինի եթերներով, որևէ ջանք չի գործադրել այդ նույն հրապարակումներում եղած և մարտի 1-ի գործով առանցքային նշանակություն ունեցող հարցերի բացահայտման ուղղությամբ։

ՀՔԾ-ի և ամերիկյան տեսանկյունների անհամատեղելիությունը

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին 2018թ. հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն որպես հաստատված փաստ ներկայացնում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից։ Հետաքրքրական է, որ ամերիկացիներն այս հարցում բոլորովին այլ մոտեցում ունեին։ Մասնավորապես ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ԱՄՆ պետքարտուղարությանը, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված գրագրության մեջ հայտնում է, որ իրենք հավատում են, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև Սարգսյանը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո տանուլ է տալիս մարտը՝ հասարակական կարծիքի համար։ 

Մեկ այլ հատվածում ՀՔԾ-ն նշում է, որ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ: Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին։

ՀՔԾ-ն որևէ անդրադարձ չի կատարել ՊՆ փոխնախարարների և ԵԿՄ քաղաքական գործընթացին ներքաշելու վարկածին։ Մինչդեռ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են բավականին հստակ ինֆորմացիա կուտակել այդ խնդրի վերաբերյալ։ Փեննինգթոնը 2008թ.  փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները ներկայացնելիս, հիշատակել է, որ նախագահը տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի քաղաքական գործընթացներին ներգրավվածության մասին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տեղեկատվություն ստացել են նաև ընդդիմության կողմից։

ՀՔԾ-ն հաղորդագրության մեկ այլ հատվածում խոսում է Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում խաղաղ ցուցարարների թվի աճի մասին։ Ըստ Վիկիլիքսի հրապարակման ԱՄՆ դեպսպանատան ներկայացուցիչների տվյալները մի փոքր տարբերվում են ՀՔԾ հաղորդագրության տվյալներից։ Փեննիգթոնը նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30 000 ցուցարար, որոնք շարունակել են բարիկադներ կառուցել։ Մեկ այլ նամակագրության մեջ ամերիկյան կողմը փաստում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։

Անտեսվել է նաև հրապարակումների մի կարևոր հատված ևս, համաձայն որի, մարտի 1-ին ժամը 17։00-ին Լևոն Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը հայտնել է, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց «Դինամո» մարզադաշտ։

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք «Դինամո» մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։ ՀՔԾ-ն պետք է պարզեր, թե ինչը կամ ով խանգարեց խուսափել զոհերից, երբ նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից, երբ շատ օպերատիվ է գործել ամերիկյան կողմը, Լևոն Զուրաբյանն արել է իրենից կախված ամեն ինչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։
Հակասությունների այս ամբողջությունը պետք է բացահայտվի բազմակողմանի քննության արդյունքում, հակառակ պարագայում գործի միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը։ Ի վերջո, կամ մենք կգտնենք համարձակություն բաց, անկաշկանդ խոսելու մարտի 1-ի մասին կամ համառորեն կշարունակենք վախենալ լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։

Վիկիլիքսի հրապարակումներում գաղտնազերծվող տեղեկատվությունը շատ ավելի խորքային խնդիրներ է բացահայտում, որը երբևէ քննարկման առարկա չի դարձել։ Այն բացահայտ ցույց է տալիս, որ մարտի 1-ը, դրան նախորդող և հաջորդող իրադարձություններն ունեն լուրջ պատճառներ, որոնք պետք է դարձնել բաց քննարկման առարկա, դրանով իսկ կանխել դրանց երբևէ կրկնվելու հնարավորությունը։ Մարտի մեկի պատճառները պետք է փնտրել ընտրական համակարգի արժեզրկման, ընտրական գործընթացների նկատմամբ 1996թ. ընտրություններից սկսած տոտալ անվստահության, հասարակությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու, քաղաքական մանիպուլյացիաների ու թշնամանքի և ատելության մթնոլորտի մեջ, որն արմատավորվել էր մեր հասարակությունում։ Չի կարելի մարտի 1-ը դիտարկել ու սահմանափակել մեկ քրեական գործի շրջանակներում, դա մեզ ոչինչ չի տալու։ Այդպես մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ, և կորցնում ենք դրանց դիմակայելու երաշխիքները։ Իսկ նման դեպքերում պրոցեսները սովորաբար գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։

Հեղինակ՝ Էլինար Վարդանյան, «Այլընտրանքնային նախագծեր խումբ»

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:17 Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի. ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը Այսօր, 23:00 Տավուշում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. նրանք տեղափոխվում են Երևան. ՊՆ Այսօր, 22:28 Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխան տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր», վիճակը կայուն ծանր է Այսօր, 22:06 Արսեն Բաբայանն առաջարկում է Ազգային ժողովին վերադարձնել ժողովրդի փողերը ժողովրդին Այսօր, 21:30 Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ. թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող Այսօր, 21:00 Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում Այսօր, 20:47 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին (Տեսանյութ) Այսօր, 20:42 Հակառակորդի կրակոցից Ոսկեվանում երեխա է վիրավորվել. նրան վիրահատում են Այսօր, 20:09 Մարտի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա երկու չվերթ Այսօր, 19:29 Փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ Այսօր, 19:16 Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել Այսօր, 19:12 Արցախում նախընտրական քարոզարշավի ընթացքում առերևույթ հանցագործությունների վերաբերյալ 12 հրապարակումներից մեկով հարուցվել է քրեական գործ Այսօր, 18:44 Մեծ Բրիտանիայում հակահետախուզական ՄԻ-5 ծառայության նոր ղեկավար են նշանակել Այսօր, 18:28 Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին Այսօր, 18:13 Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ Այսօր, 18:03 Երգիչ Ջոն Փրայնը հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակի կասկածով (Gazeta.ru) Այսօր, 17:49 Սերբիայում ուղղափառ եպիսկոպոս է մահացել կորոնավիրուսից (РИА Новости) Այսօր, 17:33 Ոչ մի դեպքում թույլ մի տվեք ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Վանեցյանն՝ Արցախի ընտրությունների մասին Այսօր, 17:26 Արքայազն Չառլզը լքել է ինքնամեկուսացման ռեժիմը (RussiaToday) Այսօր, 17:15 Դանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը կտրել է մազերն ու գումարն ուղարկել իր վարսավիրին (Gazeta.ru) Այսօր, 17:02 ՄՕԿ-ը և Ճապոնիան որոշել են՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կբացվեն 2021 թ. հուլիսի 23-ին (Sports.ru) Այսօր, 16:51 Իսպանիայում ավելի քան 12 հազար բժիշկ վարակվել է կորոնավիրուսով (РИА Новости) Այսօր, 16:41 Սպանության փորձ՝ Վանաձորում. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 16:26 Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսով վարակված պացիենտ է մահացել (Gazeta.ru) Այսօր, 16:13 Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11899-ի (РИА Новости) Այսօր, 16:11 Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա. Ստեփան Ռոստոմյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու մասին Այսօր, 15:54 Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը Այսօր, 15:40 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Այսօր, 15:35 Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 800 մարդ է մահացել (Интерфакс) Այսօր, 15:32 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի (RussiaToday) Այսօր, 15:29 Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 41 հազարը (РИА Новости) Այսօր, 15:26 «Իմ քայլը» 20 րոպե ընդիմիջում վերցրեց ԱԺ արտահերթ նիստում քննարկված նախագծերի քվեարկությունից առաջ Այսօր, 15:20 Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի հարվածը մեղմելու համար (Интерфакс) Այսօր, 15:13 Ղազախստանը վավերացրել է Հայաստանի հետ պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին համաձայնագիրը Այսօր, 15:02 Քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է. Սամվել Մարտիրոսյանն՝ ԱԺ-ում քննարկվող նախագծի մասին Այսօր, 14:55 Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ. Արթուր Ղազինյան Այսօր, 14:47 ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավարտել մրցաշրջանն օգոստոսին (Football.ua) Այսօր, 14:44 Ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանն ամուսնալուծվել են Այսօր, 14:38 Դեռ հստակ չէ՝ մարտի 31-ից կհանվի մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, թե՝ ոչ. Փոխվարչապետ Այսօր, 14:25 Անընդհատ պետք են լինելու ճիշտ քայլեր՝ իրավիճակային և հեռանկարային. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Այսօր, 14:16 Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից Այսօր, 14:15 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 14:07 Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Այսօր, 14:00 Թուրքիայում COVID-19 զոհերի թիվը հասնել 131-ի (Unian.net) Այսօր, 13:57 Հունական Alpha հեռուստաալիքի նախկին նախագահը կորոնավիրուսից մահացել է (РИА Новости) Այսօր, 13:51 Կոմունարկայի հիվանդանոցում մեկ օրում մահացել է 2 պացիենտ (Интерфакс) Այսօր, 13:45 Կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի. մտահոգվելու որևէ խնդիր չկա. ՊՆ Այսօր, 13:38 Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչի ժամկետը երկարաձգելու օգտին (РИА Новости) Այսօր, 13:30 Հետ տարեք այս նախագիծը․ կարևոր գործերը թողած՝ չի կարելի թիթեռ նկարել․ Զոհրաբյանը՝ Բադասյանին Այսօր, 13:22 Չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն մարդիկ, մենք աում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք. Մարուքյան Այսօր, 13:17 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը Այսօր, 13:12 Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար Այսօր, 13:02 Մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից Այսօր, 12:55 Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Այսօր, 12:47 Կորոնավիրուսի հաստատված վերջին 58 դեպքից մեկը գրանցվել է բանակում Այսօր, 12:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ Այսօր, 12:33 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը Այսօր, 12:29 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը Այսօր, 12:24 Էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսակետից անձնական տվյալների մասին նախագիծը ձգտում է զրոյի․ Նարեկ Զեյնալյան Այսօր, 12:23 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 97-ի (РИА Новости) Այսօր, 12:15 Իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել ԱԺ-ում քննարկվող նախագծի վերաբերյալ Այսօր, 12:12 Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան Այսօր, 12:09 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից երկուսն է, որ նոր արտերկրից ժամանած դեպքեր են Այսօր, 12:06 Տեսականորեն այս օրինագիծը արդեն իսկ ուշացած է․ ներկայացրած փաստարկները՝ նվազագույնն անհասկանալի․ Արման Աբովյանը՝ Բադասյանին Այսօր, 12:03 Հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալն այն մասին, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել. Միրզոյանը՝ Բադասյանին Այսօր, 11:59 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482 Այսօր, 11:50 Խոսքը լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու․ Բադասյան Այսօր, 11:46 Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից՝ COVID-19- ի հետ բարդություններից հետո (Gazeta.ru) Այսօր, 11:42 Զանգերի սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար․ Ռուստամ Բադասյան Այսօր, 11:35 Այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել. Ռուբեն Մելիքյան Այսօր, 11:27 Կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին. Բադասյան Այսօր, 11:20 Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում Այսօր, 11:13 Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել Այսօր, 11:10 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 31 նոր դեպք (RussiaToday) Այսօր, 11:02 Աֆղանստանի հարավում որոտացել է պայթյուն Այսօր, 10:58 Գերմանիայում մեկ օրում ավելի քան 65 մարդ է մահացել կորոնավիրուսի պատճառով (РИА Новости) Այսօր, 10:45 Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է Մեքսիկայում (RussiaToday) Այսօր, 10:36 Արցախը մարտի 31-ին նոր նախագահ և խորհրդարան է ընտրելու. Ովքեր և ինչ ուժեր են առաջադրված Այսօր, 10:30 Թրամփը մինչև ապրիլի 30-ը երկարաձգել է կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները (РИА Новости) Այսօր, 10:22 Բաց մի թողեք և ոչ մի դաս, այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:16 Նյու Յորքում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է հազարը (Интерфакс) Այսօր, 10:00 Հայաստանում հավաքագրում են թոքերի օդափոխման սարքերի նախագծման, արտադրության գաղափարներ և առաջարկներ Այսօր, 09:15 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար 29/03/2020 23:28 Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում բոլոր բնակիչների համար կարանտին է սահմանվում, դրա պահպանմանը կհետևի «տնային հսկողության խելացի համակարգը» (BBC) 29/03/2020 21:50 Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին (РИА Новости) 29/03/2020 21:22 Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին 29/03/2020 21:12 Վաղն ԱԺ-ում կքննարկվի օրենսդրական փաթեթ, որը թույլ կտա օնլայն ռեժիմով պարզել վարակակիր անձանց շփման շրջանակը. Ավինյան 29/03/2020 17:22 ՀՀ Պարետի որոշմամբ 6 ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի մոտ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը 29/03/2020 15:51 Անուրանալի է Պենդերեցկու ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում. Սերժ Սարգսյան 29/03/2020 15:47 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ 29/03/2020 15:43 Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Վարչապետի ցավակցականը 29/03/2020 14:44 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով. ԱՆ 29/03/2020 13:54 Կոչ ենք անում բժիշկներին քաղաքական կամ մեկ այլ կարգի ակցիաների մեջ չներքաշել. Արցախի ԱՆ 29/03/2020 12:38 Հայաստանի օդային երթևեկության կարգավարները դեռ կմնան ինքնամեկուսացման մեջ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում 29/03/2020 12:21 Վստահ եմ՝ միասնականությամբ կհաղթահարենք այսօրվա մարտահրավերները. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի ժողովրդին 29/03/2020 11:48 Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint 29/03/2020 11:05 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի 29/03/2020 05:44 Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով երկու քաղաքացի է մահացել. ԱՆ 28/03/2020 21:41 Կազմակերպվել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ 15 քաղաքացու և Այովա նահանգում սովորող 3 ուսանողի վերադարձը Հայաստան 28/03/2020 21:37 Սննդի ներկրումը Հայաստան իրականացվում է բնականոն ռեժիմով. Նիկոլ Փաշինյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը