Սրանք մարդ չեն. պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին. Միքայել Մինասյան

21/01/2020 11:14

Սրանք մարդ չեն. պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին. Միքայել Մինասյան


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն» վերտառության գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

«Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա հեղափոխությունը», ապա ամենամեծ պատրանքն էր, թե այն տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Որ ամեն մարդ պետք է տեր լինի իր և երկրի ճակատագրին։ Որ ցանկացած փոփոխություն պետք է լինի «մարդակենտրոն»։ Հետևաբար, հենց այդ օրերին շռայլում էին խոսքեր ապրելու արժանավայել, ապահով, առանց տեսախցիկների ու կոռուպցիայի և, իհարկե, էժան գազով։ Ու այդ ամենն ապահովելու էր «տնտեսական հեղափոխությունը»՝ հսկայածավալ ներդրումներով, ստվերից դուրս եկած ու բյուջե մտած հարկերով ու աննախադեպ քանակի աշխատատեղերով։

Իրականում ի՞նչ եղավ։ Տեսախցիկները չվերացան, այլ ավելացան, երթևեկությունը ոչ թե կարգավորվեց, այլև վատթարացավ, ավելին՝ ներդրվեց դրակոնյան բալային համակարգը, գազը չէժանացավ, այլ շուտով կթանկանա, ներդրումները ոչ թե գոնե մնացին նույնը, այլև նվազեցին։ Արժանավայել ապրելու փոխարեն ամեն օր բողոքի ակցիաներ են անտրամաբանական որոշումների դեմ։ Ապահովության փոխարեն ունենք սարսափ, թե ինչ ունակությունների տեր մարդիկ են կայացնելու մեր երկրի անվտանգությանը վերաբերող որոշումները։

Բայց ամենամեծ պատրանքի փլուզումը վերը թվարկվածը չէ։ Ճակատագրի հեգնանքով այս իշխանության ամենամեծ ձախողումը իր ամենապոպուլյար կարգախոսի բացարձակ ֆիասկոն է։ Եթե այսօր որևէ կերպ կարելի է բնութագրել Հայաստանի մթնոլորտը, ապա դա «սեր և թավիշ» չէ։ Ներկա թշնամական, անհանդուրժողականությամբ և ատելությամբ լիցքավորված հանրային տրամադրությունները խենթանոց են հիշեցնում։ Հիմա մարդ նույնիսկ ամաչում է մտնել սոցիալական ցանցեր։ Հանրային հարաբերությունների և ցանցային գրառումների այսպիսի դրսևորումներից մարդ գետինն է մտնում։ Այս իշխանությունը, իր ֆեյքերի ու վճարվող գրառումներ կատարողների միջոցով ցանկացած երևույթ, նույնիսկ մահ, այնպիսի հանրային դիսկուրսի մեջ է դնում, որ շատերն անկեղծորեն չգիտեն ինչպես արձագանքել՝ ամոթանք տան, բանավիճեն, թե պարզապես հայհոյեն։

Բայց խնդիրն այստեղ «սիրո և թավշյա» մթնոլորտի ատելություն փոխակերպումը չէ։ Այլ որ հասարակությունն աստիճանաբար բացահայտում է պարզ մի ճշմարտություն։ Սրանք մարդ չեն, բառի ժողովրդական, ամենատարածված իմաստով։ Երբեք չեն եղել ու չեն լինի։

Սրանք մարդ չեն, որովհետև ի վիճակի չեն մարդկային պարզ կարեկցանքի։ Չեն ցավակցի ու չեն էլ ամաչի դրա համար։

Սրանք մարդ չեն, որովհետև չեն խնայում ոչ ընդդիմադիրների, ոչ սեփական ընտանիքները։

Սրանք մարդ չեն, որովհետև միայն ստում են։ Ստում համոզիչ, մեծ ու այնքան ժամանակ, մինչև չառաջանա նոր սուտ հորինելու կարիք։

Սրանք մարդ չեն, որովհետև իրենց իշխանությունը ստանալու համար արեցին ամեն ինչ, իսկ պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին։

Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն։ Թաքնվելով կեղծ օգտատերերի դիմակի տակ, բորենիների պես հարձակվում են, հայհոյում ու բարոյապես ոչնչացնում են իրենց հետ չհամաձայնողներին։ Հետո՝ առանց աչք թարթելու ստում, թե ֆեյքեր չունեն։

Սրանք մարդ չեն. մի փորձեք նրանց հետ աշխատել։ Նրանք Ձեզ կաշխատեցնեն, Ձեր արածը իրենց կվերագրեն, իսկ վերջում շնորհակալության փոխարեն կհեղինակազրկեն ու քրեական գործ կհարուցեն։

Սրանք մարդ չեն, որովհետև քաղաքական ընդդիմախոսների կամ մրցակիցների հետ միակ շփման ձևն ընտրել են տեռորը՝ անվերջ քրեական գործերը, ստուգումները և ուղիղ սպառնալիքները։

Սրանք մարդ չեն՝ մեդիայի շնորհիվ գալով իշխանության, այսօր բացահայտ սպառնալիքներով են խոսում իրենց նախկին կոլեգաների հետ։

Սրանք մարդ չեն, որովհետև տարածում են թշնամություն, գծում ամենազզվելի բաժանարեր գծերը։

Սրանք իսկապես մարդ չեն։ Ու երևի չեն եղել երբեք։ Ու չեն դառնա ոչ մի պարագայում։ Սովորական չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ է, որ նույնիսկ անկարող է նկատել, թե ինչպես է արդեն իսկ մսխել իր երբեմնի հաջողության երկու երրորդը։

Հետևաբար, սրանց պետք է հեռացնել՝ բոլորով, միասին, համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց։ Ու պետք չէ անփոխարինելիության մասին հեքիաթներով թևաթափ լինել։ Թե 2018-ի ապրիլը, թե՛ դրանից հետոն ու դրանից առաջն ամեն օրը ծնել ու ծնում են նաև պատիվ ունեցող ու մարդկայինը վեր պահող առաջնորդներ, ովքեր ունակ են տեր կանգնել ժողովրդի երազանքներին, այն երազանքներին, որոնք այդպես ոտնահարվում են այսօր։

Հ.Գ. Ի դեպ, ֆեյսբուքամոլությամբ տառապողների այս իշխանությունը ինքնամոռաց մոնիտորինգ է անում, թե ով է իմ գրառումները հավանում։ Այդ մարդկանց ուղիղ զգուշացնում են, ծնողներին են ահաբեկում, ամեն ինչ անում են, որ լայքերի քանակը քիչ լինի, որ գլխավոր ֆեյսբուքամոլին զեկուցեն, թե ինձ ոչ ոք չի հետևում ու կարդում։

Խնդրանք բոլորին. իմ գրառումները մի՛ հավանեք, մի՛ մեկնաբանեք, մի՛ կիսվեք։ Ես գիտեմ, որ դուք շատ եք։ Իրենք էլ գիտեն, որ դուք շատ եք։ Ու օրեցօր շատանում եք։ Իսկ իրենց մոտ օրեցօր ավելանում է վախը։ Վախն ու տագնապը։ Որովհետև հասկացել են, որ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ հատուցելու են մի ամբողջ ժողովրդի կատարելապես խաբելու համար», - գրել է Մինասյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:07 Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հրավիրում է երթի Այսօր, 19:30 Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Այսօր, 19:27 Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է շքերթի հանդիսատեսների բազմության մեջ Այսօր, 19:03 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական Այսօր, 18:49 ԵՄ-ն 230 մլն եվրո է հատկացնելու կորոնավիրուսի դեմ պայքարին Այսօր, 18:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոլդովայի խորհրդարանի նախագահին Այսօր, 18:39 Լատվիայի նախագահը Ռիգայի դուման ցրելու մասին օրենք է ստորագրել Այսօր, 18:30 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 18:26 Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր՝ 1000 խոշոր հարկատուների համար Այսօր, 18:23 ՀՔԾ-ն տեղեկություն է տարածում, թե ինձ նոր մեղադրանք է առաջադրվել. Արսեն Բաբայան Այսօր, 18:07 Մեծ Բրիտանիան պատրաստվում է դիտարկել Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հայտը Այսօր, 17:58 Աֆղանստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Այսօր, 17:39 Գործարարներն «այո»-ի քարոզարշավի դրամահավաքին մասնակցելու հրավերներ են ստանում, դա կարող է դիտարկվել որպես «պարտադիր-կամավոր» նվիրատվություն. Ռուբեն Մելիքյան Այսօր, 17:32 Ջորջիո Արմանին ժամանակավորապես փակել է Իտալիայում իր գործարաններն ու գրասենյակները Այսօր, 17:20 Վարչապետի աշխատակազմն անհիմն սահմանափակել է «Մեդիա Պաշտպան»-ի տեղեկություններ ստանալու իրավունքը. «Իրավական ուղի» Այսօր, 17:10 Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Այսօր, 17:07 ՀՀ նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար Այսօր, 16:53 Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքը Այսօր, 16:43 Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի. ԱԺ նախագահ Այսօր, 16:40 Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200-ը Այսօր, 16:38 Մեր հանդեպ վերաբերմունքի փոփոխություն կա. Արսեն Խառատյան (Տեսանյութ) Այսօր, 16:31 Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Ժնև Այսօր, 16:25 Առողջապահության նախարարությունը գործընթաց է տանում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար. Արտավազդ Վանյան Այսօր, 16:19 Երեք լրագրող փոխանակելով՝ առաջ չենք շարժվում. Արսեն Խառատյան (Տեսանյութ) Այսօր, 16:15 Վարչապետը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը Այսօր, 16:11 Մենք կառուցողական ենք մեր տրամաբանության մեջ. Արսեն Խառատյան (Տեսանյութ) Այսօր, 15:54 Իտալիայում հինգերորդ մարդն է մահացել կորոնավիրուսից Այսօր, 15:50 Ռուբեն Մխիթարյան. Այն պահին, երբ իշխանությունը կհասկանա, որ իր համար չպետք է լինեն «դիմադիր» ու ընդդիմադիր, այլ՝ պրոֆեսիոնալներ ու ոչ պրոֆեսիոնալներ, կհաջողի տարբեր ասպարեզներում Այսօր, 15:45 Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի Այսօր, 15:25 Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հրաժարական է տվել Այսօր, 15:16 Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար Այսօր, 15:12 ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից Այսօր, 15:10 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 15:07 Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել Այսօր, 15:04 Երկշաբաթյա ժամկետը նախնական է, որպեսզի հասկանանք՝ զարգացումն ինչ ծավալների է հասնում. Գոռ Գևորգյանն՝ Իրանի հետ սահմանը փակելու մասին Այսօր, 14:56 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ Այսօր, 14:48 Բահրեյնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Այսօր, 14:45 Ավստրիան դադարեցրել է Իտալիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի պատճառով Այսօր, 14:40 Չարաշահումներ՝ Ույծի միջնակարգ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին Այսօր, 14:37 Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այսօր, 14:25 Սուրեն Պապիկյանը մեկնում է արձակուրդ Այսօր, 14:20 Պակիստանում 6 մարդ է մահացել մեքենայի պայթյունի հետևանքով Այսօր, 14:14 Քննություն է տարվում՝ պարզելու Երևանում կատարված սպանության փորձի հանգամանքները Այսօր, 14:03 Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Այսօր, 13:55 Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» Հայաստանի ՊՆ-ն հեքիաթ է որակում Այսօր, 13:52 Դամասկոսը հրթիռակոծության է ենթարկվել (Տեսանյութ) Այսօր, 13:45 Փաշինյանը սկսել է աստիճանաբար խմբագրել ինքն իրեն. փորձագետ Այսօր, 13:36 Բացահայտվել են Էջմիածնում կատարված սպանության և սպանության փորձի դեպքերը Այսօր, 13:28 Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 763-ի Այսօր, 13:19 10 մլն դրամի դիմաց 1 ամիս ծառայելու նախագիծը կքննարկվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Այսօր, 13:09 Եկեք նախ հանրակրթական դպրոցներում ապահովենք այն մակարդակը, որ քննության ժամանակ չասեն՝ «Նապոլեոնը տորթ ա», «Սասունցի Դավիթն էլ՝ արձան». պատգամավոր Այսօր, 12:57 Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի Այսօր, 12:54 ԳԱԱ կարգավիճակի հարցն ինձ համար պարզ չէ. Աշոտ Մելքոնյան Այսօր, 12:50 Իտալիայում կորոնավիրուսի պատճառով հայտնի «Լա Սկալա» թատրոնը փակվել է Այսօր, 12:41 Մյունխենի հանդիպման ձևաչափը որոշել են Փաշինյանն ու Ալիևը Այսօր, 12:38 Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպով Ադրբեջանը կորուստներ է կրել Այսօր, 12:31 Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար. Հայաստանը շատ սերտ աշխատելու է Չինաստանի և Իրանի հետ. Մնացականյան Այսօր, 12:24 Հաիթիի իշխանությունները բանակի և ոստիկանության միջև բախումներից հետո չեղարկել են կառնավալը Այսօր, 12:18 Չափազանց մտահոգիչ է. վտանգի ու սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու. ԱԳ նախարարը՝ հակառակորդի գործողությունների մասին Այսօր, 12:08 Մենք այլևս հրաժարվում ենք գիտության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից. Արայիկ Հարությունյան Այսօր, 12:03 ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումները դրական զարգացումներ են. Լայչակ Այսօր, 11:56 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք, հույս ունեմ՝ չենք ունենա. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Կորոնավիրուսով պայմանավորված՝ Իտալիայում խուճապ է (Տեսանյութ) Այսօր, 11:47 Չարաշահումներ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում․ քրեական գործեր են հարուցվել Այսօր, 11:40 Իրանում ուսումնական հաստատությունները փակել են. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի Այսօր, 11:33 Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին Այսօր, 11:25 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին Այսօր, 11:17 Հակառակորդը կրակ է բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր. ՊՆ Այսօր, 11:08 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 11:01 Կարծում եմ՝ հենց այսօր սահմանը փակելու որոշումը կկայացվի. Դավիթ Անանյան Այսօր, 10:51 Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ Այսօր, 10:47 Իտալիայի վարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսը զսպելու ձեռնարկված միջոցները Այսօր, 10:40 Վաղը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է բուք․ Գագիկ Սուրենյան Այսօր, 10:30 Խնդրում ենք խուճապի չմատնվել. Կապանի ԲԿ-ն՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներ ունենալու լուրերի մասին Այսօր, 10:23 Ադրբեջանից հաղորդում են երկրում կորոնավիրուսով վարակվածների բացակայության մասին Այսօր, 10:15 Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները հոսպիտալացվել են Այսօր, 10:07 Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի Այսօր, 10:00 Թուրքիայի արևմուտքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 23/02/2020 20:57 Եթե խնդիրն «ուռճացված էր», իսկ առարկայական հարցադրումներն ու դիտարկումները՝ «խուճապի տարածում», սահմանն ինչի՞ փակեցիք. Արման Սաղաթելյան 23/02/2020 20:29 «Ասում եմ այո». Հայկ Ստվերը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված նոր երգը (Տեսանյութ) 23/02/2020 19:39 Հայաստանը 2 շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը. Նիկոլ Փաշինյան 22/02/2020 21:56 Չինաստանում դիտվում է կորոնավիրուսի վարակի կայունացում, Վրաստանից հերքել են հոսպիտալացումները. ՀՀ ԱՆ 22/02/2020 21:45 Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն 22/02/2020 19:44 Արմեն Հայրապետյանի մատուցմամբ գուսան Աշոտի «Անջիգյար»-ն արդեն տեսահոլովակ ունի. տեսանյութ 22/02/2020 16:07 Իտալիայի քաղաքներից մեկը «փակվել է» կորոնավիրուսի հաստատված 6 դեպքերից հետո 22/02/2020 15:28 Առողջապահության նախարարությունն առանձնապես չի հայտնում, թե որքանով ենք զինված նման իրավիճակին դիմակայելու համար. Համաճարակաբանը՝ կորոնավիրուսի վտանգի մասին 22/02/2020 14:18 Կապույտ կետերը վերադառնում են Անտարկտիկա (Տեսանյութ) 22/02/2020 13:57 Տեղեկությունը, թե առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ, իրականությանը չի համապատասխանում. ՀՔԾ 22/02/2020 13:50 Կոլոմբոսի կարավելլաների կրկնօրինակները ճանապարհորդում են Միսիսիպիում (Տեսանյութ) 22/02/2020 13:43 Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը 22/02/2020 13:35 Կորոնավիրուսը մոտեցավ ՀՀ սահմաններին. Հայաստանը վերահսկո՞ւմ է իրավիճակը. Արման Սաղաթելյան 22/02/2020 13:30 «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ժոտայով 22/02/2020 13:21 Անհայտ անձը 29 միլիոն ռուբլի է նվիրել Եկատերինբուրգից ծանր հիվանդ երեխային 22/02/2020 13:17 Բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է. ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում չի կարող լինել բանակի հետ կապված որևէ քննարկում և որևէ թեմա. ՀՀ վարչապետ 22/02/2020 13:12 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 22/02/2020 13:08 Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2345-ի 22/02/2020 13:03 Վարկերը վերակառուցվելու, իսկ տույժ-տուգանքները՝ ներվելու են. Արայիկ Հարությունյան 22/02/2020 12:59 Վթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ վարորդը մահացել է 22/02/2020 12:54 Շատ ավելի ճիշտ կլիներ արդեն երեկ սահմանը փակելը. Կարեն Վրթանեսյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին 22/02/2020 12:43 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց

Տվյալ բաժնի վերջին նյութերը