21/01/2020 11:59
Ազգային ժողովը «ռազբորկի» տեղ չի. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Ազգային ժողովը «ռազբորկի» տեղ չի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ դահլիճը լքելուց հետո:
««Ռազբորկա» մենք չենք անում, «ռազբորկի» տեղ Ազգային ժողովը չի, պարազապես մարդիկ կան, ովքեր, իրենց կարծիքով, էսօր որ մեծամասնություն են, կարող են դիմացինին ճնշել դահլիճում, բայց ճնշելու տեղը ստեղ չի, դուրս կա, հասարակություն կա», - ասաց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում վեճ էր ծագել Արման Բաբաջանյանի ելույթից հետո, ով կոչ էր արել ԲՀԿ-ական գործընկերներին ներողություն խնդրել իրենց թիմակից Գևորգ Պետրոսյանի ելույթի համար:
Վեճից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կարգապահական միջոցներ են ձեռնարկվել Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի ու Գևորգ Պետրոսյանի նկատմամբ. վերջիններս զրկվեցին այսօրվա նիստերին մասնակցությունից:
Մանրամասները՝ տեսանյութում: