21/01/2020 14:34
Ես ինձ գենետիկորեն անհամատեղելի եմ զգում պառլամենտում բռունցքներով հարցեր լուծող պատգամավորների հետ. Մխիթար Հայրապետյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իրեն անհամատեղելի է զգում «պառլամենտում բռունցքներով հարցեր լուծողների հետ».
«Ես ինձ գենետիկորեն անհամատեղելի եմ զգում բռունցքներով պառլամենտում հարցեր լուծող պատգամավորների հետ: Եթե ես սխալվել եմ իմ պատեկերացումներում, թե ինչպիսին պիտի լինի այս պառլամենտը, ապա ես այստեղ անելիք չունեմ», - ասաց Հայրապետյանն ԱԺ ամբիոնից:
Միևնույն ժամանակ, վերջինս ընդգծեց, որ շատ պատգամավորներ խորհրդարանում աշխատում են, մինչդեռ նման միջադեպերի պատճառով նրանց աշխատանքը ստվերվում է, և հանրությանը կատարած աշխատանքը ներկայացնելու համար մեծ ջանքեր են գործադրվում:
Հիշեցնենք, որ այսօր քրեական ենթամշակույթներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արման Բաբաջանյանը վրդովվել էր Գևորգ Պետրոսյանի ելույթից: Դրանից հետո ԲՀԿ-ական պատգամավորների և Բաբաջանյանի միջև վեճ էր ծագել: Արդյունքում ԱԺ նախագահը չորս պատգամավորի նկատմամբ միջոց էր կիրառել՝ զրկելով նրանց այսօրվա նիստին մասնակցելու հնարավորությունից։