21/01/2020 13:44
Մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ և Երևան-Սևան ավտոճանապարհը
Հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են մսավաճառների բողոքի ակցիաները։ Վաղ առավոտից մսավաճառները փակել էին Երևան-Արարատ ու Երևան-Արմավիր ավտոճանապարհները:
Այս պահին անասնաբույծներն ու մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը և Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևերի» հատվածը։
Պահանջը նույնն է՝ չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքը: