21/01/2020 16:31
Այս իշխանություններից կոռուպցիա չեք սպասելու, կոռուպցիայի մասին մոռացեք. Արման Եղոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը պնդում է՝ իշխանություններին կարելի է մեղադրել ինչ-ինչ բացթողումների մեջ, բայց ոչ կոռուպցիայի.
«Եկեք այս մի թեման մեկընդմիշտ փակենք՝ այս իշխանություններից կոռուպցիա չեք սպասելու, կոռուպցիայի մասին մոռացեք, կոռուպցիա չի լինելու երբեք: Ինչ-ինչ թերություններ` այո', կարող են լինել, դա բնական է, բայց կոռուպցիա, համակարգային կոռուպցիոն շղթաներ, ինչպես որ նախկինում եղել են, հնարավոր չի, դա երբեք չի լինելու», - հայտարարեց Եղոյանն ԱԺ ամբիոնից: