21/01/2020 13:57
«Պարոն Աշոտյան, պարիկով եկե՞լ եք այստեղ». Գորգիսյանը՝ Սուրեն Գրիգորյանին (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին իմքայլական գործընկեր Սուրեն Գրիգորյանի ելույթները հիշեցրել են Արմեն Աշոտյանին:
«Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել ու, երբ, օրինակ, մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանն այստեղից խոսում էր, ուզում էի ասել՝ «պարոն Աշոտյան, պարիկով եկե՞լ եք այստեղ», ոնց որ նույն ելույթները, բառացի նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ», - ասաց Գորգիսյանը:
Վերջինս նշեց, որ պետք է երկխոսելու տարրական մշակույթ սովորել ու Ազգային ժողովի ամբիոնն օգտագործել գաղափարների բախման համար, այլ ոչ թե «պետական շահին դեմ գնացող» որակելու իրենց հետ չհամաձայնողերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ում Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու հարցի ժամանակ Սուրեն Գրիգորյանը հանդիմանել էր Մանե Թանդիլյանին օրենքներ չկարդալու համար: