21/01/2020 21:36
Սա նշանակում է գնաճ կամ Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում. Եգանյան
Ամբողջ խնդիրն այն է, որ սպանդանոցների թեմայով պետությունը նորից կատարում է երրորդ կամ չորրորդ քայլն առանց առաջին և երկրորդը կատարելու, նման գրառում է կատարել Facebook-յան էջում ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը:
«Եթե գոնե ամեն շրջան այս պահին ունենար սպանդանոց, ապա մարդիկ հազարներով ոտքի չէին կանգնի, չկա սպանդանոց ու կա պարտադրանք, որ պետք է սեփական միջոցներով տանել անասունը մորթի, գումար տալ այն կատարելու համար, հարստացնել բիզնես անողին ու մի բան էլ պնդում եք, որ սա նորմալ է: Ոչ հարգելի կառավարություն, սա նորմալ չէ ու մարդկանց բողոքն արդարացի է: Սպանդանոցներ իհարկե պետք են, թող շատ լինեն, մրցակցեն գնի ու այլ ծառայությունների մեջ, կարող է մեկն էլ շարժական սպանդանոց է ստեղծում ու բոլորը գոհ են լինում: Հաշվի առեք նաև, որ սպանդանոցների գործարկումը թանկացնելու է նաև մսի գինը: Սա նշանակում է գնաճ կամ օրինակ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում», - գրել է նա: