21/01/2020 14:13
Խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ. Ալեն Սիմոնյան
Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս տեղից վեր կենալ, մոտենալ և հոխորտալ մեկ այլ պատգամավորի հասցեին, եթե պատգամավորը թույլ է տալիս նիստերի դահլիճում սեռական բնույթի վիրավորանք հնչեցնել, ԲՀԿ-ն և պարոն Ծառուկյանն այսօր երեկոյան հավաքվելու և քննարկելու շատ լուրջ բան ունեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանի դահլիճում այսօր տեղի ունեցած վիճաբանությանը։
«Կարծում եմ՝ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հին աշխարհում մնացած անձնավորություն է, որը չի հասկացել և դժվար հասկանա՝ Հայաստանում ինչ է տեղի ունեցել։ Խորհրդարանն, ըստ իս, իր տեղը չէ։ Ես պնդում եմ, որ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ», - ասաց ԱԺ փոխնախագահը։