21/01/2020 14:09
Պետք է ներողություն խնդրեք, պարոն Գորգիսյան, չանեք էլ տենց բան, չի կարելի. Վաղարշակ Հակոբյանը՝ գործընկերոջը Աշոտյանի հետ համեմատելու մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը կարծում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը պիտի ներողություն խնդրի Սուրեն Գրիգորյանից՝ նրան Արմեն Աշոտյանի հետ համեմատելու համար:
«Պարոն Գորգիսյան, Ձեզ դո՞ւր կգար, որ նման համեմատություն անեին Ձեր հետ կապված, ինչի՞ համար եք դա անում: Ես կարծում եմ, որ Դուք պետք է ներողություն խնդրեք, պարոն Գորգիսյան, որովհետև դա կարող է մարդու անձը վիրավորել, ես չեմ լսել որևէ անձնական քննադատություն՝ ուղղված Ձեր անձին, չանեք էլ տենց բան, պարոն Գորգիսյան, չի կարելի, պարոն Գորգիսյան, դա կարա վիրավորի», - ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր Բանկային գաղտնիքի մասին օրենքում լրացում կատարելու հարցի ժամանակ Սուրեն Գրիգորյանը հանդիմանել էր Մանե Թանդիլյանին, որից հետո Գևորգ Գորգիսյանը Գրիգորյանի քննադատությունները համեմատել էր Արմեն Աշոտյանի հետ: