21/01/2020 17:29
Գնալով ավելի դժվար է դառնում նրանց «չկատոկելը». Տիգրան Ուլիխանյանն՝ ընդդիմադիր գործընկերների մասին
Քաղաքական մեծամասնությունն անելիք ունի ընդդիմության կայացման հարցում, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:
«Խոսում են ընդդիմության լիազորությունները բարձրացնելու մասին, իսկ այս լիազորությունները ենթադրում են նաև պատասխանատվություն, այս լիազորությունը նաև զենք է, մենք հո գիտենք, որ երեխաներին զենք տալը վտանգավոր է հանրության համար», - ասաց պատգամավորը:
Նա նշեց՝ քաղաքական ընդդիմությունը քաղաքական որոշումների պարագայում անգործություն է դրսևորում.
«Քաղաքական խիզախություն կդրսևորեմ ու այս բարձր ամբոինից կհայատարարեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը քրեական տարրերին ուղղակի և անուղղակի աջակցում է իր գործողություններով ու դրանց աջակցելու համար ունեն խիստ նեղ աննձական կամ կամային հատկանիշների դեֆիցիտ», - ասաց Ուլիխանյանը:
Նա նշեց, որ քրեական աշխարհը խորը արմատներ է գցել քաղաքականության ոլորտում.
«Այսօր էլ քրեական ենթամշակույթը ներկայացված է խորհրդարանում և ներկայացված չէ միայն «Իմ քայլը» խմբակցությունում: Ընդդիմությունը դեռ չի սովորել պետական շահին առաջնահերթություն տալ, իրենց վարքով նրանք սպառնալիք են առողջ ընդդիմության համար, ամեն օր իրենց փորձում են գցել մեր քաղաքական «կատոկի» տակ և գնալով ավելի դժվար է դառնում նրանց «չկատոկելը», բայց մենք չենք հանձնվելու, չենք տրվելու նրանց «կատոկելու» գայթակղությանը», - ասաց պատգամավորը: