22/01/2020 12:54
Իրա հետ սուրճ չեմ խմում, դրանից ա նեղված. Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս. Մարուքյան
Մարդկային հարաբերությունների մակարդակում բարդույթ չունեմ սուրճ խմելու որևէ մեկի հետ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով իշխող պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի խորհրդին, որ եթե կարոտել է Հանրապետականին, թող գնա սուրճ խմի նրանց հետ:
«Ինքը խնդրել էր Արմեն Աշոտյանի հետ հանդիպում, հանդիպել Թուֆենկյան հյուրանոցում, սուրճ խմել ու խնդրել, որ աջակցի ու ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք EPP-ի (Եվրոպական ժողովրդավարական կուսակցություն, հեղ.) անդամ դառնան: Սուրճ խմողը ինքն ա: Լատենտ սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Իրա հետ սուրճ չեմ խմում, դրանից ա նեղված, որովհետև անհետաքրքիր ա իր ա հետ զրույցը, Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս», - ասաց նա:
Մարուքյանը նաև հիշեցրեց, որ Ռուբինյանը նաև խնդրել է ՀՀԿ-ին իր կապերով աջակցել ԵԱՀԿ-ում հակահայկական բանաձևի ընդունմանը
«Ինչը լավ է արել, ասեմ, բայց պետք է հիշի, որ եթե սուրճ խմելն ուզում է զենք սարքի ու կիրառի ինձ վրա, պետք ա հիշի, որ ամենաթարմ սուրճ խմածը, վերջերս ինքն ա», - հավելեց պատգամավորը: