22/01/2020 19:25
ՀՀ փոխվարչապետը լրջանալու կարիք ունի (Լուսանկարներ)
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աչքի է ընկել ֆեյսբուքյան ակտիվությամբ:
Փոխվարչապետը լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան էջի «stories» բաժնում՝ մակագրություններով:
Նախ Տիգրան Ավինյանը տեղադրել է արդարադատության և առողջապահության նախարարների լուսանկարը՝ հետևյալ մակագրությամբ. «Մեկը ծննդատուն ա փակում, մեկը՝ գողականներին»:
Ապա փոխվարչապետը տեղադրել է իր և վարչապետ Փաշինյանի լուսանկարը՝ մակագրելով. «Word-ը կա, Pacman ա մնում քաշել»: