22/01/2020 13:16
Բաբկեն Հարությունյան. Իշխանությունը վարում է անհանդուրժող, այլակարծությունը մերժող քաղաքականություն, որի «քավորն» է անձամբ Նիկոլ Փաշինյանը
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը Facebook-ում անդրադարձել է նախօրեին Արարատի մարզում բողոքի ակցիայի մասնակից անասնաբույծների և մարզպետի ու պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հանդիպմանը, որի ընթացքում իրեն թույլ չտվեցին հարց ուղղել պաշտոնյաներին։
«Սպանդանոցների խնդրի վերաբերյալ Արտաշատում երեկվա այսպես կոչված քննարկմանը մասնակցում էի նաև ես ՝ որպես «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ և երբ ուզում էի հարց ուղղել քննարկումը վարող իրենցքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին՝ նա ինձ անվանեց ՝ պրովոկատոր և կոչ արեց ինձ դահլիճից հանել, որպեսզի քննարկումը կայանա։
Բնականաբար հակադարձեցի Ռուստամին ՝ ասելով , որ պրովոկատորը ինքն է և երկիրը բաժանել են սև ու սպիտակի, որից հետո սկսվեց հրմշտոց ՔՊ-ականների հետ և ես այդպես էլ հնարավորություն չունեցա խնդրի հետ կապված հարցս ուղղելու։ Այս օրինակով ևս մեկ անգամ տեսնում ենք՝ իշխանությունների վարած անհանդուրժող, այլակարծությունը մերժող և քաղհասարակությանը լռեցնելու հակաժողովրդավարական գործողություն, որի «քավորն» է անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավոր Ռուստամին և մյուս անտեղյակ կամ սահմանափակ դատողություններ ունեցող պաշտոնյաներին տեղեկացնում եմ, որ յուրաքանչյուր հանրային քննարկմանը մասնակցելու իրավունք ունեն ոչ միայն անմիջական շահառու խմբի ներկայացուցիչները, այլև՝ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես՝ որքան էլ որ դա ցավոտ է «քայլած ունեցող» իշխանության ներկայացուցիչների համար։
Այսուհետ ևս շարունակելու եմ մասնակցել տարատեսակ խնդիրների բարձրացմանը և հարցադրումներ եմ ուղղելու ցանկացած պաշտոնյայի և գերատեսչության՝ իրացնելով սահմանադրական իմ իրավունքը։
Հ․Գ․ Արարատի մարզպետ Գարիկի համագյուղացի, Գարիկի գյուղապետ եղած ժամանակ նրա տեղակալ հանդիսացած Ռուստամ Բաքոյանը պատգամավոր է դարձել որպես եզդի համայնքի ներկայացուցիչ, հիմա հարց Ռուստամին՝ քո սահմանափակ ուղեղով միայն եզդիների խնդիրներո՞վ իրավունք ունես զբաղվելու, թե»․․․», - գրել է Բաբկեն Հարությունյանը։