22/01/2020 14:39
Հայկ Մարությանը որևէ կերպ չի միջնորդել նախագծի ձախողմանը. Ռուբինյան
Հարց է առաջանում, եթե կա Երևանի ավագանի, որի ամբողջ իմաստն այն է, ինչի մասին խոսում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերները, ապա ինչո՞ւ պետք է Ազգային ժողովը դրա գործառույթները կատարի, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով ԼՀԿ-ի առաջարկած նախագծի տապալմանը։
«ԱԺ-ն իրավունք ունի քննիչ հանձնաժողով ստեղծել միայն այն հարցերի շրջանակներում, որոնք մտնում են ԱԺ լիազորությունների մեջ։ ՏԻՄ-երի գործունեությունը, որոշ բացառություններով, չի մտնում ԱԺ լիազորությունների մեջ», - ասաց պատգամավորը։
Հարցին՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որևէ կերպ միջնորդե՞լ է նախագիծը ձախողելու հարցում, Ռուբեն Ռուբինյանը բացասական պատասխան տվեց։