22/01/2020 14:22
Սուրճ չէ, բայց մի շաբաթ առաջ Էդմոն Մարուքյանի հետ սուշի էինք ուտում. Ռուբեն Ռուբինյան
Ես առանձնապես սուրճ չեմ խմում, որքանով գիտեմ՝ պարոն Մարուքյանն էլ։ Բայց մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում։ Ուղղակի բարոյականությունը ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելիս ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ խորհուրդներ հարցնում, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով սրճելու թեմայով ավելի վաղ Մարուքյանի հետ ունեցած լեզվակռվին։
«Նա ասում է՝ ուզում եք կոծկել կոռուպցիան։ Ի պատասխան մենք ասում ենք՝ սիրելի՛ պարոն Մարուքյան, սիրելի՛ Էդմոն, մենք չենք ուզում կոծկել, ուղղակի կողմ ենք, որ համապատասխան հարցերը քննարկվեն Երևանի ավագանիում», - ասաց պատգամավորը։
Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց Էդմոն Մարուքյանին՝ իր հետ պետք չէ սուրճ խմել, պետք է պարզապես իրեն կոռեկտ պահել։