22/01/2020 13:00
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է կենսաթաշակից չզրկել բանկ հաճախելու անկարող թոշակառուներին
Խորհրդարանն այսօր քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Ինչպես օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, բազմաթիվ են դեպքեր, երբ կենսաթոշակառուներն ի վիճակի չեն լինում ֆիզիկապես բանկ ներկայանալու, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից:
Պատգամավորն ընդգծեց, որ աաջարկվում է օրենքում լրացում կատարել, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու:
Նշենք, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: