22/01/2020 10:48
ԱԺ-ն ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:
Մեկ այլ քվեարկությամբ խորհրդարանն ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ընդունվեց 113 կողմ ձայնով: