Անթույլատրելի գործընթացներ՝ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ․ ՀԲՃ

23/01/2020 10:26

Անթույլատրելի գործընթացներ՝ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ․ ՀԲՃ


Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«ԱԺ հարգելի պատգամավորներ,

այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։
Ըստ էության, մենք բարձրաձայնում ենք հրատապ բողոք օրենսդիր մարմնին այն մասին, որ կայծակնային արագությամբ ստեղծվել և Վայոց ձորի Ազատեկի տարածքում ընդերքօգտագործման նպատակով հանրային լսումների հայտ է ներկայացրել մի քանի օրական ընկերություն, ինչը խայտառակ օրենսդրական բացերի  ու պետական վերահսկիչ գործառույթների բացակայության արդյունք է։ Կան նաև լուրջ կասկածներ, որ նորաստեղծ ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկինի հետ փոխկապակցված է։

ԱԺ պատգամավորներին խնդրում ենք հրատապ կերպով անդրադառնալ իրավական այս բարձիթողի վիճակին, իսկ հունվարի 23-ի՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծի համար կազմակերպված նախնական համաձայնության շուրջ հանրային լսումներին աչալուրջ հետևել և հնարավորության դեպքում ներկա լինել։ Ըստ հայտարարության, դրանք պետք է տեղի ունենան խոշորացված Զառիթափ համայնքի վարչական շենքում՝ ժամը 15։00-ին։
Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում և խմբում կտեղադրենք տեղացիների գործողությունների մասին հրատապ տեղեկություններ։

Իրավիճակի նկարագրություն

Այս տարվա հունվարի 14-ին մամուլը գրեց, որ 2019թ, դեկտեմբեր 13-ից Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի նկատմամբ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։ Սա նույն ընկերությունն է, որը ոսկու ապօրինի արդյունահանում է իրականացրել, ինչը բացահայտվել էր 2018թ․ տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում։ Հարուցվել է քրեական գործ և մինչ օրս այդ հարցով ընթանում է երկարուձիգ քրեական հետաքննություն, որի վերջն այդպես էլ չի երևում (մանրամասները՝ «Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին» 2018թ․ նոյեմբերի հոդվածում)։

Դեկտեմբերի 13-ից ընդամենը 15 աշխատանքային օր անց՝ սույն թվականի հունվարի 9-ին, գրանցվում է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցնում է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։

Մտահոգիչ խնդիրները

• Հայտնի չէ՝ արդյոք մի քանի օրական ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք հասցրե՞լ է ստանալ, թե ոչ, սակայն փաստ է, որ խայտառակ օրենսդրությունը թույլ է տալիս համայնքից նախնական համաձայնության նպատակով հանրային լսումների հայտ ներկայացնել դեռևս նման իրավունք չունենալու դեպքում նույնպես։ Այս պատճառով սկսվում է գործընթացների շղթա, որի ամենաառաջնային փուլում որևէ պետական լիազորող կամ վերահսկող գործառույթ չկա։

• ՀՀ խայտառակ օրենսդրության համաձայն, եթե ընկերության կողմից ազդակիր նախանշված համայնքը տալիս է իր տարածքում տվյալ գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն (իսկ թե քանի նման «նախնական համաձայնություններ» են ստորագրել համայնքների ղեկավարները նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում՝ առանց նույնիսկ համայնքների բնակիչներին դիմելու, կարող եք ինքներդ երևակայել), ապա ընկերությունը դրանից հետո կարողանում է սկսել բնապահպանական թույլտվություն հանդիսացող՝ ՇՄԱԳ փորձաքննության գործընթացները (հայտ ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն, ՇՄԱԳ լսումներ և այլն), եթե ընդերքօգտագործման թույլտվությունն արդեն ձեռք է բերել։ Այս նույն խայտառակ օրենսդրությունը չունի որևէ պարտադիր պահանջ, որ ազդակիր համայնքների դիրքորոշումը կարող է այլևս վճռորոշ լինել, այսինքն՝ մնացած բոլոր հանրային լսումների ընթացքում նույնիսկ եթե համայնքները, օրինակ, դեմ արտահայտվեն, ապա դա լիազոր մարմին հանդիսացող Շրջակա միջավայրի նախարարությունն ընդունում է միայն ի գիտություն։ Օգտվելով ծայրաստիճան թույլ այս օրենսդրությունից՝ բազմաթիվ անգամներ մերժումներ ստացած Ազատեկի հանքավայրի շահագործման նախագիծը «նոր» տերերի դիմակի ներքո առաջ է բրդվում՝ ենթադրաբար, գոնե նախնական համաձայնություն կորզելու նպատակով։

• Համաձայն «Հետքի» հունվարի 22-ի  հաղորդագրության՝ լսումները պետք է կայանան հունվարի 22-ին Զառիթափում և 23-ին Վայքում։ Բայց Վայքի քաղաքապետարանի կայքում կարդում ենք, որ լսումները կլինեն միայն Զառիթափ գյուղում, հունվարի 23-ին։ Այսինքն, դավադրաբար, լսումները կանցկացվեն ոչ թե անմիջապես ազդեցություն կրող՝ Վայք քաղաքի բնակիչների հետ, այլ Ազատեկից ավելի մեծ հեռավորություն ունեցող՝ Զառիթափի ու դրա հետ խոշորացած գյուղերի բնակիչների հետ։ Շատ կարճ տևողությամբ իրազեկման պարագայում տեղի են ունենալու գործունեություն չունեցող, կասկածելի սեփականատիրությամբ ընկերության կողմից ոսկու հանքարդյունահանման հայտի շուրջ իրավական ուժ ունեցող գործընթացներ, որոնք կարող են սկիզբ դնել ընդերքօգտագործման լիցենզավորման գործունեության։

• Այժմ, նախկին՝ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի հետ նույն հասցեում գրանցված «նոր» սեփականատեր ունեցող «Վայկ- ինվեստ» ՍՊԸ-ն իբրև ազդակիր համայնք նախանշել է Զառիթափ գյուղը՝ Վայքի բնակիչների արդեն իսկ հայտնի դիմադրությունից խուսափելու համար (նորաստեղծ ընկերության սեփականատերերի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հետքի» հունվարի 22-ի՝ «Նորաստեղծ ընկերությունը դիմել է Ազատեկի հանքավայրի շահագործման համար» հոդվածում)։ Ազդակիր համայնք ընտրելու նման կամայական հնարավորությունը, որ օրենսդրությամբ տրված է շահագրգիռ մասնավոր ընկերություններին, բազմիցս հանգեցրել է աղետների ու միջհամայնքային սուր կոնֆլիկտների Հայաստանի տարբեր տարածքներում և ակնհայտորեն, այս դեպքում նույնպես, հղի է նման վտանգներով։

• Նորելուկ ընկերության կողմից նման կայծակնային արագությամբ հանքի շահագործման նախագիծը հանրային լսումների ներկայացնելը, հնարավոր է, նոր գործընթացների միջոցով հնի արատավոր հետքերը վերացնելու և բուն ազդակիր համայնքի կամքին դեմ՝ իրենց ուզածին հասնելու փորձ է։

• Ինչպես նախկին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին  ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։

Թեև այս մեկ օրինակն այս պահին ամենից հրատապն է, այնուամենայնիվ, միակը չէ: Նույնպես և այսօր՝ հունվարի 22-ին, Երևան քաղաքում տեղի ունեցան Աջափնյակ վարչական շրջանում բազալտի և տուֆի հանքավայր շահագործելու մասին հանրային լսումներ, որտեղ իրավիճակը շատ նման էր վերը նկարագրվածին:

Խնդրում ենք անդրադառնալ այս խիստ մտահոգիչ գործընթացներին»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:34 «Խոսքեր չունեմ ՝ արտահայտելու ապրումներս». Մահացել է Լևոն Արոնյանի կինը Այսօր, 00:35 Ռուբեն Մելիքյան. 300%-անոց խայտառակության փոխարեն ունենք 200%-անոց խայտառակություն։ Առաջընթա՞ց է։ Այո։ Գո՞հ ենք։ Ո՛չ! Այսօր, 00:26 Գնաճը Covid-19-ի արագությամբ տարածվում է գրեչկայից մինչև էկզոտիկ ավոկադո ու խիստ ազգային պոմիդոր-բիբար. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 00:08 Կորոնավիրուսով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա 30/03/2020 23:17 Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի. ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը 30/03/2020 23:00 Տավուշում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. նրանք տեղափոխվում են Երևան. ՊՆ 30/03/2020 22:28 Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխան տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր», վիճակը կայուն ծանր է 30/03/2020 22:06 Արսեն Բաբայանն առաջարկում է Ազգային ժողովին վերադարձնել ժողովրդի փողերը ժողովրդին 30/03/2020 21:30 Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ. թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող 30/03/2020 21:00 Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում 30/03/2020 20:47 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին (Տեսանյութ) 30/03/2020 20:42 Հակառակորդի կրակոցից Ոսկեվանում երեխա է վիրավորվել. նրան վիրահատում են 30/03/2020 20:09 Մարտի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա երկու չվերթ 30/03/2020 19:29 Փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ 30/03/2020 19:16 Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել 30/03/2020 19:12 Արցախում նախընտրական քարոզարշավի ընթացքում առերևույթ հանցագործությունների վերաբերյալ 12 հրապարակումներից մեկով հարուցվել է քրեական գործ 30/03/2020 18:44 Մեծ Բրիտանիայում հակահետախուզական ՄԻ-5 ծառայության նոր ղեկավար են նշանակել 30/03/2020 18:28 Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին 30/03/2020 18:13 Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ 30/03/2020 18:03 Երգիչ Ջոն Փրայնը հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակի կասկածով (Gazeta.ru) 30/03/2020 17:49 Սերբիայում ուղղափառ եպիսկոպոս է մահացել կորոնավիրուսից (РИА Новости) 30/03/2020 17:33 Ոչ մի դեպքում թույլ մի տվեք ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Վանեցյանն՝ Արցախի ընտրությունների մասին 30/03/2020 17:26 Արքայազն Չառլզը լքել է ինքնամեկուսացման ռեժիմը (RussiaToday) 30/03/2020 17:15 Դանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը կտրել է մազերն ու գումարն ուղարկել իր վարսավիրին (Gazeta.ru) 30/03/2020 17:02 ՄՕԿ-ը և Ճապոնիան որոշել են՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կբացվեն 2021 թ. հուլիսի 23-ին (Sports.ru) 30/03/2020 16:51 Իսպանիայում ավելի քան 12 հազար բժիշկ վարակվել է կորոնավիրուսով (РИА Новости) 30/03/2020 16:41 Սպանության փորձ՝ Վանաձորում. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 30/03/2020 16:26 Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսով վարակված պացիենտ է մահացել (Gazeta.ru) 30/03/2020 16:13 Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11899-ի (РИА Новости) 30/03/2020 16:11 Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա. Ստեփան Ռոստոմյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու մասին 30/03/2020 15:54 Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը 30/03/2020 15:40 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը 30/03/2020 15:35 Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 800 մարդ է մահացել (Интерфакс) 30/03/2020 15:32 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի (RussiaToday) 30/03/2020 15:29 Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 41 հազարը (РИА Новости) 30/03/2020 15:26 «Իմ քայլը» 20 րոպե ընդիմիջում վերցրեց ԱԺ արտահերթ նիստում քննարկված նախագծերի քվեարկությունից առաջ 30/03/2020 15:20 Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի հարվածը մեղմելու համար (Интерфакс) 30/03/2020 15:13 Ղազախստանը վավերացրել է Հայաստանի հետ պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին համաձայնագիրը 30/03/2020 15:02 Քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է. Սամվել Մարտիրոսյանն՝ ԱԺ-ում քննարկվող նախագծի մասին 30/03/2020 14:55 Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ. Արթուր Ղազինյան 30/03/2020 14:47 ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավարտել մրցաշրջանն օգոստոսին (Football.ua) 30/03/2020 14:44 Ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Էրվին Ամիրյանն ամուսնալուծվել են 30/03/2020 14:38 Դեռ հստակ չէ՝ մարտի 31-ից կհանվի մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, թե՝ ոչ. Փոխվարչապետ 30/03/2020 14:25 Անընդհատ պետք են լինելու ճիշտ քայլեր՝ իրավիճակային և հեռանկարային. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 30/03/2020 14:16 Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից 30/03/2020 14:15 Նավթի համաշխարհային գները նվազում են 30/03/2020 14:07 Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ 30/03/2020 14:00 Թուրքիայում COVID-19 զոհերի թիվը հասնել 131-ի (Unian.net) 30/03/2020 13:57 Հունական Alpha հեռուստաալիքի նախկին նախագահը կորոնավիրուսից մահացել է (РИА Новости) 30/03/2020 13:51 Կոմունարկայի հիվանդանոցում մեկ օրում մահացել է 2 պացիենտ (Интерфакс) 30/03/2020 13:45 Կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի. մտահոգվելու որևէ խնդիր չկա. ՊՆ 30/03/2020 13:38 Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչի ժամկետը երկարաձգելու օգտին (РИА Новости) 30/03/2020 13:30 Հետ տարեք այս նախագիծը․ կարևոր գործերը թողած՝ չի կարելի թիթեռ նկարել․ Զոհրաբյանը՝ Բադասյանին 30/03/2020 13:22 Չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն մարդիկ, մենք աում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք. Մարուքյան 30/03/2020 13:17 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը 30/03/2020 13:12 Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար 30/03/2020 13:02 Մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից 30/03/2020 12:55 Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին 30/03/2020 12:47 Կորոնավիրուսի հաստատված վերջին 58 դեպքից մեկը գրանցվել է բանակում 30/03/2020 12:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ 30/03/2020 12:33 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը 30/03/2020 12:29 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը 30/03/2020 12:24 Էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսակետից անձնական տվյալների մասին նախագիծը ձգտում է զրոյի․ Նարեկ Զեյնալյան 30/03/2020 12:23 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 97-ի (РИА Новости) 30/03/2020 12:15 Իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել ԱԺ-ում քննարկվող նախագծի վերաբերյալ 30/03/2020 12:12 Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան 30/03/2020 12:09 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից երկուսն է, որ նոր արտերկրից ժամանած դեպքեր են 30/03/2020 12:06 Տեսականորեն այս օրինագիծը արդեն իսկ ուշացած է․ ներկայացրած փաստարկները՝ նվազագույնն անհասկանալի․ Արման Աբովյանը՝ Բադասյանին 30/03/2020 12:03 Հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալն այն մասին, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել. Միրզոյանը՝ Բադասյանին 30/03/2020 11:59 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482 30/03/2020 11:50 Խոսքը լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու․ Բադասյան 30/03/2020 11:46 Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից՝ COVID-19- ի հետ բարդություններից հետո (Gazeta.ru) 30/03/2020 11:42 Զանգերի սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար․ Ռուստամ Բադասյան 30/03/2020 11:35 Այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել. Ռուբեն Մելիքյան 30/03/2020 11:27 Կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին. Բադասյան 30/03/2020 11:20 Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում 30/03/2020 11:13 Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել 30/03/2020 11:10 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 31 նոր դեպք (RussiaToday) 30/03/2020 11:02 Աֆղանստանի հարավում որոտացել է պայթյուն 30/03/2020 10:58 Գերմանիայում մեկ օրում ավելի քան 65 մարդ է մահացել կորոնավիրուսի պատճառով (РИА Новости) 30/03/2020 10:45 Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է Մեքսիկայում (RussiaToday) 30/03/2020 10:36 Արցախը մարտի 31-ին նոր նախագահ և խորհրդարան է ընտրելու. Ովքեր և ինչ ուժեր են առաջադրված 30/03/2020 10:30 Թրամփը մինչև ապրիլի 30-ը երկարաձգել է կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները (РИА Новости) 30/03/2020 10:22 Բաց մի թողեք և ոչ մի դաս, այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը. Նիկոլ Փաշինյան 30/03/2020 10:16 Նյու Յորքում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է հազարը (Интерфакс) 30/03/2020 10:00 Հայաստանում հավաքագրում են թոքերի օդափոխման սարքերի նախագծման, արտադրության գաղափարներ և առաջարկներ 30/03/2020 09:15 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար 29/03/2020 23:28 Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում բոլոր բնակիչների համար կարանտին է սահմանվում, դրա պահպանմանը կհետևի «տնային հսկողության խելացի համակարգը» (BBC) 29/03/2020 21:50 Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին (РИА Новости) 29/03/2020 21:22 Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին 29/03/2020 21:12 Վաղն ԱԺ-ում կքննարկվի օրենսդրական փաթեթ, որը թույլ կտա օնլայն ռեժիմով պարզել վարակակիր անձանց շփման շրջանակը. Ավինյան 29/03/2020 17:22 ՀՀ Պարետի որոշմամբ 6 ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի մոտ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը 29/03/2020 15:51 Անուրանալի է Պենդերեցկու ավանդը հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում. Սերժ Սարգսյան 29/03/2020 15:47 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ 29/03/2020 15:43 Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Վարչապետի ցավակցականը 29/03/2020 14:44 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով. ԱՆ 29/03/2020 13:54 Կոչ ենք անում բժիշկներին քաղաքական կամ մեկ այլ կարգի ակցիաների մեջ չներքաշել. Արցախի ԱՆ 29/03/2020 12:38 Հայաստանի օդային երթևեկության կարգավարները դեռ կմնան ինքնամեկուսացման մեջ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում 29/03/2020 12:21 Վստահ եմ՝ միասնականությամբ կհաղթահարենք այսօրվա մարտահրավերները. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի ժողովրդին 29/03/2020 11:48 Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint

Տվյալ բաժնի վերջին նյութերը