23/01/2020 07:10
Տավուշում պայթյուն չի որոտացել, ինքնաթիռ չի կործանվել, այլ ռուսական ավիաբազայի ուղղաթիռները կատարել են վարժանքներ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքել է տեղեկությունները, թե մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, իսկ Ենոքավանում ինքնաթիռ է կործանվել։
«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել», - գրել է Չոբանյանը Facebook-ի իր էջում և տեղադրել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ Հայաստանում ռուսական ավիաբազայի ուղղաթիռների ներգրավմամբ հնարքներ կատարելու մասին։