23/01/2020 11:17
Համազասպ Դանիելյանը պետք է պատասխանի՝ արդյոք ձիուն և շանը վերաբերող իր օրինակները վերաբերում էին ԲՀԿ-ին. Սերգեյ Բագրատյան (Տեսանյութ)
Մորատորիում հայտարարելուց առաջ Համազասպ Դանիելյանը պետք է նախ պատասխանի մեր հետևյալ հարցին. արդյոք ձիուն և շանը վերաբերող իր օրինակները, ասացվածքները վերաբերում էին ԲՀԿ-ին, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Եթե վերաբերում են, ես իշխանության վերաբերյալ 20 ասույթ եմ դուրս գրել և խոստանում եմ, որ ամբողջ նիստը կնվիրեմ դրան։ Դրա համար սպասում եմ պարզաբանման՝ այսօրվա ընթացքում», - ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ ընդիմության մասին խոսելիս Դանիելայանն անգլիական ասացվածք էր մեջբերել՝ նշելով. «Կարող ես ձիուն տանել աղբյուրի մոտ, բայց չես կարող ստիպել, որ նա ջուր խմի»։