23/01/2020 14:00
Այս տարի ականատես կլինենք ԱԺ-ում նոր Ընտրական օրենսգրքի քննարկմանը. Ալեն Սիմոնյան
Մենք գնալով նվազեցնում ենք սուպերվարչապետության դրույթները, բայց դրանով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանն, առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ սուպերվարչապետ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այն վարկանիշը, որ գործադիրի ղեկավարն ունի, առանց այդ էլ նրան ամուր դիրքերի վրա է պահում։
«Լիազորությունների սահմանափակման գործընթացը հընթացս տեղի է ունենում և տեղի է ունեցել առաջին իսկ օրվանից», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Վերջում Ալեն Սիմոյնաը տեղեկացրեց, որ հանրությունը շուտով ականատես կլինի նոր Ընտրական օրենսգրքի՝ ԱԺ-ում քննարկմանը։
«Կարծում եմ՝ դա կլինի այս տարի», - ասաց նա: