23/01/2020 13:31
Երեկ շփոթմունք էր եղել. Ալեն Սիմոնյանը՝ իրեն նախազգուշացնելու մասին
Ուղղակի ասելիք չկա, և դա է պատճառը երեկվա ու այսօրվա քննարկումների, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկվանից չհանդարտվող կրքերին։
«Ասելիքի ճգնաժամ կա։ Սա է պատճառն այն ամենի, ինչի ականատես ենք լինում։ Մենք շատ ուշադիր պետք է լինենք հակառակ կածիքը լսելու, բայցևայնպես անհանգստանալու բան չեմ տեսել։ Ընդդիմությունն այսօր ասելիքի լուրջ խնդիր ունի», - ասաց նա։
Անդրադառնալով երեկ ԱԺ նախագահի կողմից իրեն արված նախազգուշացմանը՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ընդամենը շփոթմունք է տեղի ունեցել։
«Սեղանի վրա թղթապանակ կար։ Ես թղթապանակին սեղմելով՝ գրանցում էի կատարել։ Բայց պարզաբանեցի, և զգուշացումը չգրանցվեց», - ասաց նա։